Երկրամաս

Ուրբաթ, 16 հունվարի 2026
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Աստղիկ Շահխաթունի. Հույս ունեմ, որ գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումից հրաժարվելն անբացատրելի թյուրիմացություն է

20.03.2013   
  
hits: 2695


2011-ին գիտնականների մի մեծ խումբ համախմբվեց ու «Պահանջեց գիտության ֆինանսավորման ավելացում», http://www.facebook.com/science.and.finance: Ամռան վերջին օրերին տեղի ունեցավ նրանց՝ ծաղկաձորյան հայտնի հավաքը, որտեղ նրանք կարողացան բերման ենթարկել նախագահին, որը պատահմամբ եկել էր Ծաղկաձոր՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի վերանորոգման աշխատանքները: Երիտասարդները մի կերպ կարողացան համոզել նախագահին, որ երիտասարդ գիտնականն ինքը՝ շատ ավելի կարևոր է, քան երիտասարդական շենքը: Նրանք պարտադրեցին լսել իրենց ու կորզեցին 100 մլն դրամ հատկացնելու խոստում՝ երիտասարդ գիտնականներին աջակցության համար:

Այսպիսով, 100 միլիոնը ձեռք բերվեց պահանջելու, բերման ենթարկելու, համոզելու, պարտադրելու և կորզելու արդյունքում, ինչն, ավա՜ղ, ամենևին ուրախացնող չի: Հարց է ծագում՝ արդյո՞ք շարունակական կլինի մի գործ-ծրագիր, որը ձեռք է բերվել վերը նշված ճանապարհով և ոչ թե գիտակցման, հոգածության, հասկացման, սրտացավության ու համոզմունքի արդյունքում: Ինչևէ, երիտասարդներին 100 մլն-անոց խոստում տրվեց:

2012-ին տրվեց մեկնարկ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»:

2013-ը ժամն է՝ հարցնելու և պարզելու, թե ի՞նչ արդյունավետությամբ է ծախսվել գումարն ու կարևորը՝ արդյոք կա՞ հույս, որ ծրագիրը կլինի շարունակական: Իմ խնդրանքով այս հարցերի մասին իր կարծիքը հայտնեց քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի՝ Միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին:

-Աստղիկ, որպես Նախագահի հատկացրած 100 մլն գումարով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, կարո՞ղ եք թվարկել ծրագրի իրականացման հիմնական արդյունքները, ինչպիսի՞ ձեռքբերումներ կան։ Իսկ կա՞ն թուլություններ, բացթողումներ, ձախողումներ, ինչպիսի՞ն են ծրագրի գործունեության լավացման ու հետագա զարգացման ուղիները:

-Ինչ վերաբերվում է շահառուներին, ապա կարծում եմ, որ մեր ընդունած բավական խիստ չափորոշիչը` գիտաժողովների ճանապարհածախսի տրամադրման համար, կխթանի երիտասարդներին՝ ձգտել բանավոր ելույթի հրավեր ձեռք բերելուն: Գիտաժողովներ կազմակերպելու համար գումարը խթանում է երիտասարդներին՝ լինել ակտիվ և ինքնուրույն կազմակերպել գիտաժողովներ: Ես ակնկալում եմ, որ ծրագրի շարունակականության դեպքում շատ ավելի ուժեղ հայտեր կներկայացվեն և մեծ մրցակցություն կլինի:: Ինչ խոսք, ծրագիրն էլ գնալով է՛լ ավելի լավանում է, երիտասարդները սովորում են, շտկումներ կատարում հայտերի գնահատման մեջ, որպեսզի գնահատումը լինի է՛լ ավելի օբյեկտիվ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ երիտասարդներն էլ հասկացան, որ գումարներն արդար տրամադրելը հեշտ չէ, չափորոշիչներ սահմանելը պահանջում է հաշվի առնել բազամաթիվ տարբեր գործոններ, տարբեր ոլորտներում առկա նրբությունների գիտակցում և այլն: Ձեռքբերում եմ նաև համարում տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքական, սոցիալական և գիտական մտածողությամբ մարդկանց՝ մի խմբում արդյունավետ, անշահախնդիր  և անվարձահատույց աշխատանքը: Հուսով եմ, որ ծրագրի ձևաչափը չի փոխվի. ԵԳԱԾի կառուցվածքը կմնա մոտավորապես նույնը, աշխատելաոճն էլ կլինի այսպես բաց ու թափանցիկ, Գուցե, մի քիչ ավելի հավակնոտ ծրագրեր առաջարկենք և քայլերի դիմենք, դա էլ երևի կարելի կլինի դիտարկել որպես ծրագրի լավացման ուղենիշ:

-Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի, եթե՝ այո, ապա ինչո՞ւ եք այդպես կարծում, և՝ լինելու դեպքում՝ արդյո՞ք կավելանան գումարները, ինչպես խոստացել էր Նախագահը, եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի:

-Այս ծրագիրը լիովին արդարացրել է սպասումները, ցույց է տվել գումարների ծախսման նպատակայնությունը և արդյունավետությունը: Եթե նախագահն անկեղծ է իր մղումներում, ապա տրամաբանական է ծրագրի հիման վրա շատ ավելի լուրջ և ծավալուն ծրագրերի մեկնարկումը: Իսկ եթե ծրագիրը կրում է ձևական բնույթ, ապա կրկին կարծում եմ, որ այն կլինի շարունակական՝ գոնե մոտակա ապագայում, համենայն դեպս, կտրվեն այդպիսի խոստումներ, քանի որ այս ծրագիրը նախագահին հնարավորություն է տալիս՝ փոքր գումարով ցույց տալ իր աջակցությունը և շահագրգռվածությունը՝ թե՛ գիտության, թե՛ երիտասարդության հանդեպ: Այն լավ խոսելու առիթ է նախագահի համար, այն ցույց է տալիս իր խորիմաստությունը, երիտասարդներին վստահելը, իր հոգածությունը: Այս դեպքում չեմ կարծում, որ գումարները զգալիորեն ավելանան, քանզի աչքակապության համար այսքանն էլ է բավարար: Բայց, իհարկե, հուսով եմ, որ մեր նախագահն իսկապես մտահոգված է երիտասարդ գիտնականների ապագայով և առկայությամբ Հայաստանում, և մոտակա ժամանակում կտրուկ կավելանա ԵԳԱԾ-ի նախագծերի ֆինանսական բազան: Միակ մտահոգությունը մնում է նախորդ տարվա բյուջեում գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումից հրաժարվելը: Ես դա չեմ պատկերացնում՝ պետության զարգացումով մտահոգ նախագահի պարագայում: Հույս ունեմ, որ դա էլ անբացատրելի թյուրիմացություն է, և շուտով գիտության ֆինանսավորումը ևս կգրանցի շատ կտրուկ ավելացում:

Հ.Գ. Նախագահի ընտրական ծրագրում գրված է՝ «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։ Լավ։ Բայց դա բավարար չէ։ Երիտասարդ գիտնականները պարզ գիտակցում են, որ իրականում պետք է արմատապես ավելացնել ողջ գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Թե որքանո՞վ է նախագահը սա գիտակցում, այսինքն, որքանո՞վ է նա իրականում մտահոգված երիտասարդ գիտնականների ապագայով՝ շուտով պարզ կդառնա։

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը