Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արսեն Սահակյան. Հայաստանում չեմ տեսնում մասնագիտական գործունեության ու աճի հեռանկար

30.03.2013   
  
hits: 3401


Արսեն Սահակյանը ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ է, այս տարվա մայիսին պատրաստվում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: Ծնվել է 1986 թ. Երևանում՝ մանկավարժների ընտանիքում, ուսումը ստացել է N178 միջնակարգ դպրոցում, սակայն մասնագիտական կողմնորոշման հարցում դեր է ունեցել 8-10-րդ դասարաններում ՌԴ ք. Սամարայի քիմիական թեքումով դպրոցում սովորելը: 2004թ.-ին վերադարձել է Հայաստան և ընդունվել ՀՊՄՀ քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետի քիմիայի բաժինը, որտեղ 2010 թ.-ին պաշտպանել է մագիստրոսական թեզը։

Սիրած ասույթներից մեկը՝ «Ոչնչից ոչինչ չի առաջանում և ոչինչ անհետ չի կորչում»:

Արսենն աշխատում է Հետերոցիկլիկ միացությունների լաբորատորիայում: Այստեղ երկար տարիներ մշակել են մի շարք աժեքավոր միացությունների ստացման եղանակներ, ուսումնասիրել են նրանց կենսաբանական հատկությունները և առաջարկել կիրառման հնարավոր ոլորտները: Արսենի աշխատանքները ևս նվիրված են հետերոցիկլերի քիմիային՝ մասնավորապես պիրազոլների քիմիայի զարգացմանը: Ասպիրանտական աշխատանքի թեման է՝ «Նոր արժեքավոր միացությունների սինթեզ՝ հիմնված 1-վինիլ-4-ֆորմիլ-պիրազոլների վրա»: Վերջիններս ունեն լայն կիրառություն` բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում: Կատարված աշխատանքների արդյունքում հաջողվել է սինթեզել պիրազոլների նոր ածանցյալներ, որոնք օժտված են մի շարք արժեքավոր հատկություններով:

Երկու աշխատանք ներկայացրել է Վրաստանում կայացած միջազգային երկու գիտաժողովում, որոնցից մեկը երիտասարդական էր: Առաջին գիտաժողովում աշխատանքը զբաղեցրել է 3-րդ տեղը լավագույն պոստերային աշխատանքների շարքում: Նշում է, որ գիտաժողովները հնարավորություն են տալիս նոր ծանոթություններ ձեռք բերել և գիտական շփման հարթակ են հանդիսանում:

Օբյեկտիվ լինելու համար, ասում է, որ գիտական միտքը և փորձը  ձեռք է բերել լաբորատորիայում աշխատելու տարիներին թե՛ իր անմիջական ղեկավարից, և թե՛ մյուս աշխատակիցներից, սակայն գիտական փորձերը կատարվել են ամբողջությամբ  իր կողմից. «Քանակական տեսանկյունից որոշ աշխատանքներ կենսաբանների հետ հավասար կարող եմ գնահատել, իսկ սինթետիկ բնույթի աշխատանքները, ինչպես նշեցի, ինքս եմ իրականացրել: Դե իսկ գիտական թեմայի ընտրության հարցում, ինչպես նաև կատարված աշխատանքների ամփոփման գործում անգնահատելի է ղեկավարիս հետ խորհրդակցությունը»:

Ստացել է ասպիրանտների խրախուսմանը ուղղված դրամաշնորհ ԳԱՏԱՀ-ի կողմից, որը նախատեսված էր 1 տարով: Աշխատանքը ավարտել է 1,5 տարում, քանի որ հետազոտությունները հետաքրքիր էին ու շարունակական, արդյունքներն ամփոփված են մի հոդվածում, որը դեռևս լույս չի տեսել: Դրամաշնորհի կարևորությունը մեծ էր, քանի որ որոշակիորեն խրախուսում էր աշխատել նաև այլ ուղղությամբ, զուգահեռ ասպիրանտական հիմնական աշխատանքներին, որի արդյունքում ևս արժեքավոր արդյունքներ ստացվեցին. «Իսկ գիտնականի չնչին աշխատավարձի հետ զուգահեռ հավելյալ ֆինանսական աջակցությունը, առավել ևս` երիտասարդ գիտնականի համար, կարծում եմ, շատ կարևոր է»:

Ստացել է նաև Գ. Ծառուկյանի խրախուսիչ մրցանակը, որն, իհարկե, անսպասելի էր, հաճելի, բայց միաժամանակ մտածում է. «Էս ու՞ր ենք հասել...»: Ընդհանրապես, վերջերս շատացած ամեն տիպի մրցանակները ընդամենը խրախուսական բան են: Եվ դրանք լրջորեն փոխել գիտության վիճակն ի զորու չեն: Սակայն կա նաև դրականը. «Այդ մրցանակաբաշխությունները լրջորեն փոխել են գիտության և գիտնականների հանդեպ սխալ ընկալումը, իսկ մեզ ռեալ հույսեր տվել, որ իրավիճակը ոչ թե կարող է փոխվել, այլ արդեն փոխվել է»։ Իսկ ավելի լուրջ փոփոխությունների համար ավելի շատ մարդիկ պետք է ներգրավվել այս նախաձեռնությունների մեջ և շարունակել արդար գործը:

Հայկյան մրցանակաբաշխության մասին ասում է. «Կարծում եմ, ազդեցության գործակցով ուղղորդվելը բավականին օբյեկտիվ չափանիշ է, չնայած նման մրցանակ ստացել եմ՝ հոդվածների քանակից ելնելով»: Մեկ այլ տեսանկյունից քիմիայի ամսագրերը համեմատաբար ցածր ազդեցության գործակից ունեն, մինչդեռ ֆիզիկայի ոլորտում մի քանի անգամ բարձր է: Ուստի, դա հաշվի առնելն անհրաժեշտ է համարում: «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը ազդեցության գործակցով չափելն ավելի նախընտրելի է, քանի որ դա օբյեկտիվ և ընդունված չափանիշ է: Սակայն կարելի է նաև գումարային գործակից դուրս բերել՝ որոշակի տարիների ընթացքում տպագրված աշխատանքների համար:

Հետերոցիկլիկ միացությունների լաբորատորիան, համենայն դեպս, 2008 թ.-ից մինչ օրս չի համագործակցել որևէ միջազգային այլ գիտական հաստատության հետ, կամ աշխատանքային այլ համագործակցություններ, ցավոք, չեն եղել: Մի թեմա, որը շատ արագ զարգանում է, հատկապես բժկության ոլորտում, կատարվել է Մոսկվայից ժամանած մի հայ գիտնականի աջակցությամբ: Միջազգային դրամաշնորհներին դիմելուց առաջ նախապատվություն պետք է տալ նախ և առաջ թեմայի արդիականությանը և այն նախադրյալներին, որոնք թույլ կտան դա իրականացնել: Իսկ համագործակցությունը միայն խթանիչ դեր կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է ներքին համագործակցությանը Հայաստանում գործող գիտնականների ու առանձնն գիտական խմբերի միջև, ապա որքանով ինքն է տեղյակ, այստեղ գիտական համագործակցություններն արվում են առավել պարզ կերպով: Տարբեր կամ միմյանց մոտ թեմաներով աշխատող գիտնականները որոշում են համատեղ աշխատանք անել ու անում են, սակայն դա որևէ ձևակերպում չի ստանում, բացի համատեղ հոդվածներից:

- Արսեն, ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները՝ հասարակության կողմից գիտությունը չկարևորե՞լը, արժեհամակարգի խեղո՞ւմը անկախության տարիներին, համապատասխան պետական օղակների վատ աշխատա՞նքը, թե՝ ա՞յլ։

- Նշված պատճառներից երկուսը ածանցվել են վերջինից՝ պետական օղակների թերի աշխատանքից, կամ, ավելի ճիշտ, ընդհանրապես չաշխատելուց: Նման վիճակից վատ` միայն գիտության իսպառ բացակայությունը կարելի է համարել: Հավանաբար, նորանկախ պետության գլուխ եկած իշխանությունը ներդրումներ է կատարել միայն կարճաժամկետ շահույթ ստանալու նպատակով (օրինակ, առևտրի ոլորտում) և մինչ օրս էլ այդպես է գործում: Ցավոք, գիտությունը մեծ ներդրումներ է պահանջում, հատկապես բնական գիտությունները, իսկ արդյունքները տասնամյակներ հետո են շահույթ բերում: Ելնելով այս դատողություններից` կարելի է եզրակացնել, որ մինչև իշխանությունների վարած ծրագրերի փոփոխություն (այն էլ` գործնական) չկատարվի, վիճակը դեռ երկար կպահպանվի նույնը:

Հայաստանում գիտնականների, համենայն դեպս, բնական գիտությունների ոլորտի գիտնականների առջև ծառացած առաջնային խնդիրներից է նաև սարքերի և նյութերի ոչ արդիականությունը. դրանք 1980-ականների հնություն ունեն, որոշները՝ 60-ական: Մյուս կողմից, աշխատավարձի ցածր շեմը նպաստում է գիտության ոլորտից երիտասարդների գրեթե 100 %-ի լքմանը. մինչ օրս նման պայմաններում աշխատող գիտնականների աշխատանքը անձնանվեր կարող եմ որակաել: Խնդրի լուծումը գիտության ֆինանսավորման ավելացումն է:

- Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։

- Եթե համառոտ պատասխանեմ՝ այո, գիտնականը պետք է զբաղվի միայն գիտությամբ: Սակայն այսօր ոչ մի պայման չկա գիտությամբ զբաղվելու համար, և գիտնականները պայքարում են ընդամենը իրենց աշխատանքային պայմանների ապահովման համար: Ընդամենը տարրական պայմաններ է պետք ստեղծել և վճարել գիտնականին այնքան, որքան բավարար կլինի մարդավայել կյանք վարելու համար: «Սոված գլուխը ինչի՞ մասին պիտի մտածի: Չէ՞ որ գիտնականն է ստեղծում իրական արժեքներ, որի շնորհիվ զարգանում է ողջ մարդկությունը: Ուրեմն Հայաստանին զարգացում պետք չէ՞:

Իսկ առայժմ... պետական կառույցները միայն խոսում են գիտելիքահեն բաների մասին` իրենք էլ չգիտակցելով, թե ինչի մասին են խոսում: Ուստի, որևէ առաջընթաց, որը նկատվում է մինչ օրս կամ եղած վիճակի պահպանումը միայն կարող եմ վերագրել որոշ մարդկանց, կամ որոշ ոչ պետական կառույցների գործունեությանը, որոնք գործում են միայն գիտության և գիտնականի շահերից ելնելով:

- Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

- Հայաստնում տեսնում եմ ոչ-մասնագիտական (ոչ-գիտական) գործունեություն, իսկ արտասահմանում՝ և՛ մասնագիտական գործունեություն, և՛ աճ: Դա հասկանալու համար նույնիսկ բացատրություններ պետք չեն:

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը