Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ԱՄՆ դաշնային դատավորն անարդարացիորեն մերժեց Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը

03.04.2013   
  
hits: 2504


Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով:

Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և այն բոլոր հայերի անունից, որոնց նախնիներն անշարժ գույք են ունեցել Թուրքիայում: Դավոյանի և Թուրաբյանի պապերը սեփական հողատարածքներ են ունեցել Այնթափի և Ադանայի մոտակայքում: Բողոքով նաև մեղադրանք էր ներկայացվում Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat բանկի դեմ՝ բռնագրավված հայկական կալվածքներից ստացած եկամուտների հաշվին անարդարորեն հարստանալու համար:

Մինչ Թուրքիայի Հանրապետությունը և նրա երկու խոշոր բանկերը առարկում էին, որ Միացյալ Նահանգների դատարաններն իրավասություն չունեն դատելու օտարերկրյա իրավաբանական անձանց ինքնիշխանության անձեռնմխելիության պատճառով, հայ հայցվորները պնդում էին, որ դատավարությունը պետք է ընթանա՝ ելնելով «Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության ակտի» երկու՝ «Առևտրային գործունեություն» և «Բռնագրավում» բացառություններից:

Դաշնային դատավորը վճռեց, որ այս երկու բացառությունները սույն գործով կիրառելի չեն: Նա գտավ, որ բանկերի առևտրային դերը Միացյալ Նահանգներում նվազագույն է եղել և կապ չի ունեցել հայտարարված բողոքների հետ: Նա որոշեց, որ բռնագրավման բացառությունը ևս անընդունելի է, քանի որ կալվածքները չեն վերցվել «միջազգային օրենքի խախտմամբ»: Նա նշեց, որ մասնավոր սեփականության յուրացումը հակասում է միջազգային օրենքին, եթե, առաջին՝ այն չի ծառայում հանրային նպատակներին, երկրորդ՝ այն խտրության է ենթարկում կամ առանձնացնում օտարերկրացիներին, և երրորդ՝ օտարերկրյա կառավարությունը փոխհատուցում չի վճարում: Դատավոր Ջին վճռեց, որ հայերը եղել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ՝ 1869 թվականի հունվարի 19-ին ընդունված «Քաղաքացիության մասին» օրենքի հիման վրա, «որը Օսմանյան կայսրության ներսում գտնվող բոլոր անձանց համարում է որպես օսմանյան սուբյեկտներ»: Ըստ դատավորի խոսքերի՝ այս օրենքը «ուժի մեջ մնաց մինչև 1927 թվականի մայիսի 23-ը, երբ թիվ 1041 օրենքը թուրքական քաղաքացիությունից զրկեց այն հայերին, ովքեր փախչել էին կամ տեղահանվել Կայսրությունից այս հայցով խնդրո առարկա հանդիսացող իրադարձությունների ժամանակ»: Նա եզրակացրեց. «Իրավաբանորեն, հայերը, որոնց ունեցվածքը վերցվել էր և որոնք տեղահանվել էին Օսմանյան կայսրությունից, այդ ժամանակ եղել են քաղաքացիներ»:

Դատավոր Ջին այս որոշումները կայացնելիս մի շարք լուրջ փաստացի սխալներ թույլ տվեց և ապօրինաբար կիրառեց օրենքը: Նրա առարկությունը, թե հայերը Ցեղասպանության և տեղահանությունների ժամանակ եղել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ, այդիսկ պատճառով Միացյալ Նահանգների դատարանի սուբյեկտ չեն հանդիսանում՝ լրիվ սխալ է: Ներքին գործերի նախարար Թալեաթը 1915 թվականի սեպտեմբերի 9-ի հեռագրում հետևյալ հրամանն էր արձակել. «Հայերի համար Թուրքիայի հողում ապրելու և աշխատելու իրավունքներն ամբողջովին ջնջված են»: Այպիսով, 1915 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ Թալեաթը չեղյալ էր համարել հայերի՝ Օսմանյան կայսրության քաղաքացիներ լինելու փաստը, նրանց դարձնելով ոչ քաղաքացիներ իրենց ունեցվածքի բռնագրավման ժամանակ: Միայն այս փաստն արդեն անվավեր է դարձնում դատավորի վճռի հիմնական նախադրյալը, որ Դաշնային դատարանն իրավասություն չունի Թուրքիայի կողմից իր քաղաքացիների սեփականության բռնագրավման նկատմամբ:

Բացի այդ, քանի որ օսմանյան քաղաքացիությունը պարտադրվել էր բնիկ հայերին՝ իրենց տարածքները օսմանյան զորքերի կողմից նվաճելուց հետո, հայերը ստիպված վերածվել էին դժկամ սուբյեկտների օտար զավթիչի կողմից: Դատավորի սխալ դատավճիռը հանգեցնում է անհեթեթ և վտանգավոր տեսակետի, որ օկուպացիայի տակ գտնվող ժողովուրդների իրավունքները կարող են խախտվել նրանց զրկելով միջազգային օրենքի ապավենից, հենց որ նվաճող պետությունը նրանց հայտարարի իր քաղաքացիներ:

Դատավոր Ջին երկրորդ լուրջ սխալը թույլ տվեց, երբ խճճված փաստարկ ներկայացրեց, թե օտար կալվածքների բռնագրավումները կարող են իր դատարանի իրավասության մեջ մտնել, եթե դրանք իրականացվել են ցեղասպանության գործողությունների ընթացքում, որովհետև «ցեղասպանությունը միջազգային օրենքի խախտում է»: Սակայն, նա վճռեց, որ հայկական դատական հայցը չի համապատասխանում նշված չափանիշներին, քանի որ այն ներառում է «քաղաքական հարց»՝ կապված արտաքին քաղաքականության հետ, որը գործադիր և օրենսդիր ճյուղերի իրավասության շրջանակներում է և ոչ թե՝ դատական համակարգի: Նա ամբողջովին անտեսեց այն հանգամանքը, որ հայցը չէր ներկայացվել ցեղասպանության պահանջի ներքո, այլ՝ որպես միջազգային օրենքի խախտում, որը ներառում է Մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, սակայն ոչ պարտադիր՝ ցեղասպանությունը: Ըստ երևույթին դատավորը տեղյակ չէր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ անիմաստ դարձնելով իշխանության տարանջատման մասին իր առարկությունը:

Մեծ է հավանականությունը, որ Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի դատավոր Ջիի անհիմն ու սխալ դատավճիռը: Հայցվորների փաստաբանները կարող են զգալիորեն ուժեղացնել իրենց դատական գործը՝ մատնանշելով նրա դատավճռի որոշ փաստացի սխալները, ինչպես նաև ուղղելով իրենց հայցում առկա թերությունները:

Դատական հայցերն ընդդեմ Թուրքիայի պետք է ներկայացվեն առավելագույն խնամքով, նախապատրաստությամբ և պրոֆեսիոնալիզմով, քանի որ դրանք լուրջ հետևանքներ ունեն ամբողջ հայ ժողովրդի շահերի համար, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը