Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ցարնին հրաժարվում է հայերին հայտնած ներողությունից և խախտում նախկին պնդումն ուղղելու խոստումը

08.05.2013   
  
hits: 2582


Ապրիլի 30-ին հայերն արթնացան հրատապ լուրերից. «Ռուսլան Ցարնին ներողություն է խնդրում հայ համայնքից», ինչպես հաղորդում էր Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում հրատարակվող «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթի խմբագիր Ալին Գրիգորյանը:

Ցարնին մինչև ներողություն խնդրելը միջազգային լրատվամիջոցներին ասել էր, որ «մի իսլամացած հայ լվացել էր» իր զարմիկների՝ Բոստոնի ահաբեկիչներ Թամերլանի և Ջոխարի ուղեղները: Հորեղբայր Ցարնին, մի հայի կապելով այս նողկալի հանցագործության հետ, ցասում էր առաջացրել բոլոր հայերի մոտ, որոնք կասկածելի շարժառիթներ էին տեսնում նրա տարօրինակ պնդումների հետևում:

Բնականաբար, հայերը հանգստացան, իմանալով, որ Ցարնին «Միրըր Սփեքթեյթըր» թերթին ասել էր հետևյալը. «Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, ուստի ես ցանկանում եմ ընդգծել, որ նրա [Միշայի] ինքնությունը որևէ կապ չունի դրա հետ: Երանի թե ես երբևէ դա ասած չլինեի»: Շարունակելով խոսքը նա ներողություն էր խնդրել՝ հայ համայնքին «այս հրեշավոր իրադարձության» հետ կապելու համար:

Թեև Ցարնիի ներողությունը լավ սկիզբ էր, սակայն անհամեմատելի էր այն ահռելի վնասի հետ, որ նա պատճառել էր աշխարհասփյուռ հայերին՝ արատավորելով նրանց բարի համբավը: Միայն հայկական թերթում ներողություն խնդրելը չէր կարող ի չիք դարձնել այդ վնասը, քանի դեռ նա իր ասածը չէր կրկնել CNN-ով կամ այլ հեռուստաընկերություններով:

Կապ հաստատելով Ցարնիի հետ, հարցրեցի նրան, արդյոք նման մի ներողություն կհայցի ամերիկյան հեռուստատեսությամբ: Նա դրական պատասխան տվեց, քանի որ ափսոսում էր հայի անունը «այս տխուր դրվագի մեջ» ներքաշելու համար: Ցարնին շեշտեց, որ նա չի «խոսել բոլոր հայերի մասին, այլ՝ միայն հայկական ծագում ունեցող մեկի: Ես երբեք մտադրություն չեմ ունեցել վնասել հայերին կամ որևէ մեկին: Շատ եմ ցավում, որ հայ ժողովրդի անունն է օգտագործվել: Ինձ մեղավոր եմ զգում: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել: Ոչ մեկին դուր չի գա առնչություն ունենալ նման արարքի հետ»: Ցարնին խնդրեց ինձ հայ ժողովրդին տեղեկացնել, որ սարսափելի վատ է զգում իր հեռուստատեսային հարցազրույցներում հայերի մասին խոսելու համար:

Հաշվի առնելով մի նոր հրապարակային հայտարարություն անելու նրա պատրաստակամությունը, նրան առաջարկեցի օգնել՝ ներողություն խնդրելու նոր տեքստ պատրաստելու հարցում՝ հետագայում հեռուստաընկերությունում նրա հավանական ելույթի համար: Սկզբում նա ողջունեց այդ գաղափարը, սակայն ավելի ուշ ինձ տեղեկացրեց, որ նա ոչ իմ առաջարկը կընդունի, ոչ էլ իր սեփական հայտարարությամբ հանդես կգա՝ պնդելով, որ իր նախկին հայտարարությունները հավաստի էին, քանի որ Միշան հայկական ծագում ուներ, բաց թողնելով այն փաստը, որ Ադրբեջանում ծնված Միշա Ալախվերդովն ուներ խառը՝ հայկական և ուկրաինական ծագում: Ցարնին նաև հայտնեց, որ երբեք նկատի չի ունեցել «ողջ [հայ] ազգին: Դա անձնավորության մի պարզ տեխնիկական բնութագիր էր, որի անունը ես այն ժամանակ չգիտեի: Եթե իմանայի, որ նրա անունը Միշա էր՝ նա կլիներ Միշա, այլ ոչ թե մի հայ կամ մեկ ուրիշը»: Նա արդարացրեց նաև «նոր իսլամացած հայկական ծագում ունեցող» արտահայտության օգտագործումը, պնդելով, թե մտադիր է եղել «օգնել լրատվամիջոցներին, լրագրողներին և իրավապահ մարմիններին այդ մարդուն գտնելու համար»: Հետևաբար, նա որոշել էր ներողություն չխնդրել հեռուստատեսությամբ, ինչպես որ նախօրոք խոստացել էր:

Բացի այդ, նա վիճարկեց «Միրըր Սփեքթեյթըր» թերթի լուրն իր ներողություն խնդրելու մասին, պնդելով, թե իրեն «սխալ են մեջբերել»: Նա հայտարարեց. «Ես երբեք չեմ ասել՝ «Երանի թե ես երբևէ դա ասած չլինեի»: Ես ասել եմ, որ մտադրություն չեմ ունեցել հայերի անունն օգտագործել պայթյունների հետ կապված: Ես խոսել եմ որոշակի անձնավորության մասին, և ինձ ասացին, որ նրա մասին տեղեկությունը հաստատվել է որպես ճիշտ տեղեկություն»: Չնայած Ցարնիի ուշացած հերքմանը, «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթը տեր է կանգնում իր հաղորդած լուրին, և ես որևէ պատճառ չունեմ կասկածելու այդ թերթի ճշմարտացիությանը:

Ես Ցարնիին հիշեցրեցի նրա անկատար մնացած հանձնառության մասին՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հանդես գալու «հայ Միշայի» մասին անհիմն պնդումների վերաբերյալ: Նա դեռ չի պատասխանել, քանի որ զբաղված է իր զարմիկի՝ Թամերլանի հուղարկավորության կազմակերպմամբ:

Բազմաթիվ անպատասխան հարցեր կան Ցարնիի մասին: Չնայած համացանցը լի է նրա անցյալի վերաբերյալ տարբեր տեսակի մեղադրանքներով, սակայն գերադասում ենք կանգ առնել հայ համայնքի համար առավել անմիջական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա.

- Ինչո՞ւ Ցարնին ներողություն խնդրեց «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթից, իսկ հետո շուռ եկավ ու պնդեց, թե իրեն սխալ են մեջբերել: Արդյոք նա ցավո՞ւմ էր լրատվամիջոցներին արած իր նախկին հայտարարությունների համար, իսկ այնուհետև հետ կանգնեց դրանցից՝ «անհայտ շահերից» խորհուրդ ստանալո՞վ, որ պետք չէ հայերից ներողություն խնդրել:

- Ինչո՞ւ իմ առջև նա անձնական պարտավորություն վերցրեց հանդես գալու գլխավոր հեռուստաընկերություններում՝ հայերից ներողություն խնդրելու համար, իսկ հետո հրաժարվեց դրանից:

Այս անպատասխան հարցերը ստիպում են միայն զարմանալ հորեղբայր Ցարնիի խորհրդավոր շարժառիթների և առեղծվածային կապերի վրա:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, ԱՄՆ/USA

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը