Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կարեն Հովհաննիսյան. Երիտասարդ գիտնականը մեզ մոտ լավ հեռանկար չի տեսնում

20.06.2013   
  
hits: 7969


Կարեն Հովհաննիսյան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Բնագավառը՝ տեսական ֆիզիկա: Ատենախոսության վերնագիրը՝ «Սառեցման ֆունդամենտալ քվանտային սահմանափակումները»։ Postdoc Բարսելոնում՝ ICFO - The Institute of Photonic Sciences հետազոտական ինստիտուտում:

- Կարեն, մի քանի՝ «ծանոթության կայացման» հարցեր. օրինակ՝  ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ, նախասիրություններ, կյանքի, մասնագիտական կարիերայի շրջադարձային պահեր:

- Դժվար է պատասխանել… Երևի մտածելակերպս է այնպես ձևավորվել, որ դա հետաքրիր է դարձել ու հետո էլ այնպես է դասավորվել, որ կոնկրետ այդ հետաքրքրությունն է մասնագիտություն դարձել: Հետաքրքրվում եմ շատ բաներով: Երբ մի բան «սպառվում է», անցնում եմ մեկ այլ բանի: Գրականությունն ու ֆիզիկան դեռ չեն սպառել իրենց: :) Իսկ շրջադարձային պահերը շատ դժվար են տարբերակվում սովորականներից. ժամանակը ցույց կտա: Դե, ու` կյանքիս մասնավոր պատմությունները դժվար թե հետաքրքրեն ընթերցողին…

- Լավ, այդ դեպքում, անցնենք գիտությա՛նը վերաբերող հարցերին… (հարցեր, որոնք չեն հնչելու, բայց հասակալի կդառնան պատասխաններից)

- Թե կոնկրետ ինչ գիտական խնդիրների վրա եմ աշխատել և աշխատում հարցի վերաբերյալ ասեմ, որ հիմնականում հետաքրքրվում եմ քվանտային մեխանիկայի և վիճակագրական ֆիզիկայի խնդիրներով: Տպագրություններ և հաջողություններ ունեմ :) Կարծում եմ՝ մանրամասն թվարկելու կարիք չկա, առավել ևս, որ կա Google Scholar, որտեղ կարելի է գտնել ցանկացած հեղինակի աշխատանքներն ու դրանց վրա հղումները: 2012-ին թեկնածուականս էի պաշտպանում ու աշխատանք փնտրում/ընտրում: Հասցրել եմ մասնակցել միայն մեկ դպրոց-գիտաժողովի, որը նվիրված էր քվանտային ֆիզիկայի հիմունքներին, և հանդես գալ մի քանի զեկույցով, որոնք ունեին դասախոսության ձևաչափ, ներկայացրել եմ «քվանտային թերմոդինամիկա» բաժինը:

Գիտական համագործակցություններն ու/կամ դրամաշնորհները, որտեղ ընգրկված է մեր խումբը, բավական շատ են՝ թվարկելու համար: Իմ փորձով կարող եմ ասել, որ նման «ընդգրկվածությունները» շատ օգտակար են մասնավորապես նրանով, որ որակապես հեշտացնում են մարդկանց տեղաշարժերը և, այդպիսով, ընդլայնում «գիտական խումբ» գաղափարը` ի «ոլորտով հետաքրքրված մարդիկ» գաղափար: Այդ դեպքում, մի նախագիծը կարող են անել շատ տարբեր գիտելիքներով մարդիկ՝ այդպիսով, ստանալով արդյունքներ, որ մեկ մարդը չէր կարող ստանալ. ամեն ինչ իմանալ հնարավոր չէ:

Հայաստանում բնագավառների մեծ բազմազանություն չկա: Կան որոշ բնագավառներ, որտեղ մարդիկ արդյունավետ աշխատում են: Տեսական ֆիզիկայում մեզ մոտ կան հատուկենտ շատ արդյունավետ մարդիկ: Բայց այդ «հանրությունները» փոքր են, և, կարծում եմ, բավական  ինտեգրված իրար հետ: Ավելի մեծ ու լուրջ նախագծերի համար, իմ կարծիքով, պետք են ավելի շատ ակտիվ աշխատող երիտասարդներ, նրանց կրթող, լավ ու ժամանակակից հետազոտություններին համապատասխան, և նրանց ստեղծագործական մղումները խրախուսող ղեկավարներ: Թվարկածս երեք բաղադրիչներն էլ կաղում են մեզ մոտ: Ասելքիս միայն քննադատություն չէ թերևս. շատ ակտիվ երիտասարդներ էլ կան, շատ լավ դասախոսներ էլ կան ու տաղանդավոր ու պրոֆեսիոնալ գիտնականներ էլ կան: Խոսքը վերջիններիս քանակության և միջազագային կապերի քչության մասին է: Ինչպես նաև, մի քիչ հնացած կրթական ծրագրերի մասին: Բայց սա իմ դիտարկումն է, և կարող է՝ միայն փոքր մասով է համապատասխանում իրականությանը: Ուրախ կլինեի, որ այդպես էլ լիներ։

Դե գիտական մրցանակները կարևոր են, եթե տրվում են ոչ թե լավ ուսանող լինելու համար (նմաններից ունեմ) այլ միջազգային մասշտաբով, մեկից ավել կարևոր և ազդեցիկ արդյունքներ ունենալու համար: Դրանցից չունեմ, ցավոք, հուսով եմ՝ դեռևս: Այնուամենայնիվ, դրանք չպետք է նպատակ հանդիսանան:

Եթե անձնական ներդրումս զգալի չի լինում, համահեղինակությունից հրաժարվում եմ (միջինում 2-4 հեղինակ են): Առհասարակ, քանակապես գնահատել թե ով՝ ինչ ներդրում ունի, իմ կարծիքով, հնարավոր չէ, առավել ևս՝ տեսական աշխատանքներում, եթե բացառենք տրիվիալ դեպքերը, երբ հեղինակներից ռեալ միայն մեկն է ամեն ինչ արել կամ հեղինակներից ինչ-որ մեկն ուղղակի ինչ-որ հաշվարկ է արել՝ առանց բովանդակությանը միջամտելու կամ այլ դեպքեր: Մնացյալ դեպքերում դա ուղղակի կոլեկտիվ ստեղծագործություն է:

Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները հարցի շուրջ… Դե սա շատ գլոբալ և առանձին թեմա է, իսկ ես արդեն հասցրի շատ խոսել։ Կարծում եմ՝ ամեն ինչն էլ փոխկապակցված է. պետության մոտեցումը և հասարակության գնահատականը որոշում են միմյանց, և մեզանում երկուսն էլ ագրեսիվ արհամարհական  են: Այդ վերաբերմունքի և ֆինանսավորամն սղությունը բերել են համակարգի (և դրա ո՛չ բոլոր, բայց որոշ կարկառուն ներկայացուցիչների) փտման: Այդ մթնոլորտը խիստ քայքայիչ ազդեցություն է ունենում հետազոտողի վրա, անգամ եթե նա հաջողացնում է (արտաքին դրամաշնորհների կամ այլ միջոցով) համեմատաբար անկախ լինել այդ ամենից:

Երևի մի պահ մի բան սխալ է գնացել: Չէ՝ շատ բան: Վերը գրածս իմ տեսած պատկերն է, որը լուծում չի առաջարկում: Հնարավոր լուծում կարող է, երևի, լինել այն, որ փտած համակարգը թողնել ու զուգահեռ ստեղծել լավ համակարգ: Այդ դեպքում, վերջինում գտնվող առողջ տարրերը կանցնեն այդտեղ, կգա նաև երիտասարդությունը, կգա նաև դրսում գտնվող լավ գիտնականների որոշ մասը: Կգան արտասհամանցի լավ գիտանականներ, ու Երևանը կունենա միջազգային գիտական կենտրոն(ներ) ունեցող քաղաք՝ ինչպես շատ եվրոպական քաղաքներ: Դրա համար պետք են հստակ չափանիշներ (կարելի է օգտագործել, ասենք, եվրոպական գիտական հասարակությունում շրջանառվողները. չեմ ասում, որ դրանք իդեալական են, բայց աշխատում են), համապատասխան ֆինանսներ և հետևողականություն:

Մարդկային ռեսուրս կա: Պարզեցված և, քիչ թե շատ ակնհայտ, տեսություն է, և, ըստ էության, հանգում է նրան, որ եթե պետությունն ուզի՝ կանի: Ու գումարներ էլ կան: Հարուստ երկիր չենք, բայց ՀՆԱ-ի մի երկու-երեք տոկոսն ու դրա օպտիմալ կիրառումը կարծես կբավականացնեն: Գիտություն ասելով՝ հասկանում եմ հենց գիտությունը, որն ինժեներիան չէ, չնայած որ շատերը խառնում են ու, չափազանցացրած ասեմ, ուզում են մարդիկ լաբորատորիայում նստեն ու օրը մի սարք պատրաստեն ու ծախեն: Դե դա անհեթեթություն է: Երկիրը ներդնում է գիտության մեջ երկրի ապագայի համար: Ու կոնկրետ կառավարիչը կոնկրետ այդ պահին չի շահում դրանից:

Դե վերևում գրածիցս ակնհայտ է, որ մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխությունները՝ որպես խնդրի լուծում, չեմ տեսնում: Չնայած, համարում եմ, որ լավ է. ինչ վատ է՞ որ :) Առավել ևս, որ եթե ճիշտ արվի այդ ամենը, դա կարող է նաև նպաստել հասարակության կողմից գիտությունը կարևորել սկսելու գործընթացին:

Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս չափանիշները բոլորն էլ կարևոր են: Բայց ազդեցության զգալի գործակցով տեղերում տպագրելը, իհարկե, լավ է, սակայն այդքան էլ դժվար չէ: Իսկ թարմ հետազոտությունները չեն կարող շատ մեծ հղումներ ունենալ, քանի որ ժամանակ է պետք: Էնպես որ, դրանց հետ մեկտեղ պետք է լինի նաև առողջ գիտական հանրություն, որը կկարողանա ադեկվատ գնահատական տալ: Բայց դե մենակ դրա վրա էլ չես հիմնվի…

Իսկ Ձեր նշած մրցանակաբաշխության ոչ անունն է ադեկվատ, ոչ էլ անվանակարգը: Դա կմեկնաբանեմ կարճ. «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» բառակապակցությունը զրկված է որևէ իմաստից և ենթադրվող իմաստն էլ, բացառությամբ շատ հազվագյուտ դեպքերի, ոչ մի կերպ չի չափվում:

Եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա... կարծում եմ, որ ազդեցության գործակիցների մասին ինֆորմացիա կա, և, հետևաբար կարելի է չափել՝ ինչ ուզեք: Տեխնիկապես՝ հաշվիչով :) Այդ չափանիշը իդեալական չէ, բայց գոնե օբյեկտիվ է: Այնպես որ, լավն է: Միակ խնդիրը համահեղինակներն են, որոնք որոշ ոլորտներում շատ են, ու հաճախ շատ համահեղինակներ հոդվածների մեջ ներառվում են առանց որևէ երևացող պատճառի (կներեք ռուսիզմ(ներ)իս համար):

Մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու, քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները… Այո, կա՛ այդպիսի բան: Միակ օբյեկտիվ և պարզ լուծումը, որ մտքիս գալիս է, այն է, որ փորձարարների ու տեսաբանների համար առանձին մրցանակաբաշխություններ լինեն: Վեջին հաշվով, դրանք մարդկային գործունեության տարբեր ոլորտներ են, անգամ եթե փորձում են հասկանալ նույն երևույթները:

Այո՛, h-index-ը օգտակար մեծություն է: Ֆիզիկայում նման մեծությանը կանվանեին witness, բայց ոչ measure: Այդ մեծ փորձարարական կոլաբորացիաները շատ դժվար է դասակարգել. այնտեղ ընդրկված են լինում տարբեր մասնագիտությունների մարդիկ, և, անշուշտ, հեղինակների բանակից միայն քչերն են էական բաներն անում: Այնպես որ, դա բարդ է, փառք աստծո, որ ե՛ս չպիտի դա որոշեմ: )

Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրների շուրջ կանեմ միայն մի մեկնաբանություն. երիտասարդ գիտնականը մեզ մոտ լավ հեռանկար չի տեսնում:

Շատ լավ է, որ գիտնականներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են վիրտուալ կամ իրական հարթակներում: Թե արդյո՞ք գիտնականը դադարում է գիտնական լինել, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին Ձեր հարցին պատասխանեմ այսպես՝ գիտնականը դադարում է գիտնական լինել այն ժամանակ, երբ դադարում է գիտությա՛մբ զբաղվել։ Իսկ թե զուգահեռ ինչ է անում՝ իր իրավունքն է: Որ գիտնականը սովորական մարդ չէ, դա, իմ կարծիքով, սխալ կարծիք է, բայց, ցավոք, Ձեր տված այդ հարցն արտահայտում է հասարակության վերաբերմունքը:

Վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում … ասեմ, որ ինչ-որ փոքր բաներ տեղի են ունենում: Դեռ, մեղմ ասած, ամեն ինչ լավ չէ, ու մեծ հարց է, թե լավանու՞մ է արդյոք:

Թե որքան է տարածված գիտական աշխարհում կոռուպցիան, չգիտեմ, կոնկրետ ինձ հետ չի պատահել: Դրամական կաշառքների մասին չեմ լսել: Բայց շահագործման կամ, հակառակը, «լավություն» անելու դեպքեր պատահում են: Կարծում եմ, գիտության, համենայն դեպս` ֆիզիկայի ոլորտում համեմատաբար քիչ են այդպիսի բաները:

Գիտական աշխարհում գենդերային խնդիր, կարծում եմ, համարյա չկա: Կամ գուցե՝ մի քիչ՝ :) կախված կոնկրետ երկրում ընդհանուր նախախնամությունների ուժգնությունից: Մեզանում, կարծում եմ, քիչ է այդ ազդեցությունը: Ուղղակի գիտնականն իր երիտասարդությունն անցկացնում է ճանապարհորդելով, և կանանց համար դա միշտ մի քիչ ավելի ցավոտ է:

Ապագաս ու մասնագիտական հետագա աճս՝ Հայաստանո՞ւմ, թե՞  արտասահմանում հարցին՝ ինձ համար դեռ շուտ է նման գուշակություններ անելը: Տեսականորեն` Հայաստանում հնարավոր է լինել գիտնական:

Այս և բոլոր տարիներին երիտասարդ գիտնականներին կմաղթեի զբաղվել նրանով, ինչ հետաքրքիր է, ու ընտրած գործը` լավ անել: Երբ ամեն մարդ իր տեղում է ու լավ է իր գործն անում, շահում են բոլորը:

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը