Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Չնայած հրապարակային շռայլ գովասանքներին՝ ԱՄՆ խորապես մտահոգված է Էրդողանով

03.07.2013   
  
hits: 2842


Մի քանի ամիս առաջ ես հոդված էի գրել` «Օբաման շահագործում է թուրք ղեկավարների շողոքորթության մարմաջը» վերնագրով` բացատրելով, որ Միացյալ Նահանգների նախագահը կարողանում է համոզել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ կատարի իր պահանջները՝ օգտվելով շռայլ գովասանքների հանդեպ նրա ունեցած թուլությունից:

Նրանք, ովքեր ծանոթ են Էրդողանի բնավորության բռնատիրական բնույթին, որն ամբողջովին դրսևորվեց վերջերս Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում ցուցարարների դեմ դաժան հարձակումների ժամանակ, խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Էրդողանի բռնակալական վարչակարգի հաճախակի կեղծ ներկայացմամբ՝ որպես «իսլամական աշխարհի համար տիպար երկիր»:

Նման գնահատականների կեղծությունը բացահայտվեց, երբ «Վիկիլիքսի» կողմից հրապարակվեցին Անկարայում ԱՄՆ դեսպանատան հազարավոր դիվանագիտական գաղտնի հեռագրերը, ցույց տալով, որ Էրդողանի մասին ամերիկացի պաշտոնատարների իսկական կարծիքը՝ ճիշտ հակառակն է նրանց հրապարակային արտահայտությունների:

Գերմանական «Դեր Շպիգել» ամսագրում հրապարակված դեսպանատան զեկույցներում Թուրքիայի վարչապետը բնութագրվում է որպես «իշխանատենչ իսլամիստ՝ շրջապատված կոռումպացված և անիրազեկ նախարարներով»: ԱՄՆ դեսպանատան 2005 թ. մայիսի հեռագրում կասկած է հայտնվում, որ Էրդողանը երբեք իրատեսական աշխարհայացք չի ունեցել և հավատացել է, որ նա ընտրվել է Աստծո կողմից՝ Թուրքիան ղեկավարելու համար: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են ամերիկացի պաշտոնատարներին, որ Թայիփը հավատում է Աստծուն ... սակայն չի վստահում նրան»:

ԱՄՆ դիվանագետները հաղորդում են, որ Վարչապետն իր գրեթե բոլոր տեղեկությունները ստանում է իսլամիստական ուղղվածություն ունեցող թերթերից՝ անտեսելով իր նախարարների առաջարկները: Թուրքական ռազմական և հետախուզական ծառայություններն իրենց որոշ զեկույցներն այլևս նրան չեն ուղարկում: Նա ոչ մեկին լիովին չի վստահում՝ շրջապատելով իրեն «քծնող (բայց անբարտավան) խորհրդականների երկաթյա օղակով»: Չնայած Էրդողանի գոռոզ պահվածքին՝ նա սարսափում է իր իշխանությունը կորցնելուց:

Թեև, թուրք առաջնորդն իր պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս, պատերազմ էր հայտարարել կոռուպցիայի դեմ, սակայն իրազեկիչները ԱՄՆ դեսպանատան պաշտոնատարներին հայտնել են, որ կոռուպցիան առկա է երկրի բոլոր մակարդակներում, նույնիսկ Էրդողանի ընտանիքի ներսում: Մի բարձրաստիճան պետական խորհրդական գաղտնաբար հայտնել է լրագրողին, որ Վարչապետը հարստացել է պետական նավթային զտարանի սեփականաշնորհման միջոցով: Էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա պնդել է, որ Էրդողանը խնդրել է իրանցիներին գազամուղի վերաբերյալ գործարք կնքել թուրքական մի ընկերության հետ, որը պատկանում է իր վաղեմի դասընկերոջը: Բացի այդ, ամերիկյան երկու աղբյուրներ պնդում են, որ Վարչապետն ունեցել է շվեյցարական ութ բանկային հաշիվներ: Էրդողանը հերքում է նման բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իր հարստությունը, հիմնականում, գոյացել է իր որդու հարսանեկան նվերներից և հաստատել, որ մի անանուն թուրք գործարար վճարել է իր չորս զավակների կրթության ծախսերը Միացյալ Նահանգներում: Ամերիկայի դեսպանատան կողմից նման բացատրությունները դիտվել են որպես «անհամոզիչ»:

Դեսպանատան հեռագրերում պարունակվում են նաև շատ այլ ցնցող մեղադրանքներ Էրդողանի դեմ: Իրազեկիչները Միացյալ Նահանգների պաշտոնատարներին ասել են, որ երբ նրա կուսակցության թեկնածուն պարտվել է Տրապիզոնի քաղաքապետի ընտրություններում, իբր թե Վարչապետը պետական գաղտնի հաշվից միլիոնավոր դոլարներ է փոխանցել իր մտերիմ ընկերոջը՝ Ֆարուկ Նաֆիզ Օզակին, ում նշանակել էր «Տրաբզոնսփոր» ֆուտբոլային ակումբի ղեկավար: Դրամը նախատեսված էր լավագույն խաղացողներ ձեռք բերելու համար, որպեսզի ֆուտբոլային թիմի հաղթանակներն ստվերեին ընտրված քաղաքապետի ձեռքբերումները:

Ըստ ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի ուղարկած հեռագրի՝ Էրդողանի կողմից նշանակված պաշտոնյաները չունեին «մասնագիտական խորություն»: Մինչ ոմանք «կարծես թե, ի վիճակի են սովորելու աշխատանքի ընթացքում, մյուսները անճարակ են կամ, թվում է, հետապնդում են անձնական... շահեր»: Բարձրաստիճան թուրք պաշտոնատարները Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ նրանք ցնցված են Վարչապետի աշխատակազմից: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն իր տեղակալի պաշտոնում նշանակել է «անիրազեկություն, նախապաշարմունք և տգիտություն» ցուցաբերած մի անձնավորության: Պարզվում է, որ կանանց հարցերով նախարար Նիմեթ Չուբուկչուն՝ ամուսնական անհավատարմության քրեականացման ջատագովը, իր պաշտոնը ձեռք է բերել, որովհետև եղել է Վարչապետի կնոջ ընկերուհին: Մեկ այլ նախարար մեղադրվում է «հովանավորչության, հերոինի մաքսանենգության և անչափահաս աղջիկների նկատմամբ ունեցած հակումների համար»:

Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հրապարակավ բարձր գնահատվող արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս գտնվում է թաքուն քննադատության թիրախում: Ըստ ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագրերի՝ Դավութօղլուն «շատ քիչ է հասկանում քաղաքականությունից՝ Անկարայից դուրս»: Ըստ էության, Միացյալ Նահանգների դիվանագետները անհանգստացած են «նրա իմպերիալիստական տոնով ... և նեոօսմանյան տեսլականով»: 2010 թ. հունվարի զեկուցագրում, Ամերիկայի դեսպանը հայտնել է, որ Թուրքիան ունի «Ռոլս Ռոյսի հավակնություններ, բայց Ռովերի ռեսուրսներ»: Պաշտպանության նախկին նախարար Մեհմեդ Գյոնուլը նույնպես քննադատաբար է մոտեցել արտաքին գործերի նախարարին՝ ամերիկյան իշխանություններին նախազգուշացնելով նրա՝ «Էրդողանի վրա ունեցած իսլամիստական ազդեցության» մասին և նրան անվանելով «բացառիկ վտանգավոր»:

Հրապարակային շռայլ գովասանքներով շփացնելով Էրդողանին, չնայած ներքուստ գիտակցելով նրա բնավորության թերությունները, Միացյալ Նահանգների իշխանություններն այժմ պետք է լիովին պատասխանատվություն կրեն՝ երկրի ներսում և արտերկրում Վարչապետի կործանարար վարքագծի համար:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը