Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վարոս Հովակիմյանի գրական ժառանգությունը որոնելիս

13.11.2013   
  
hits: 4962


Վարոս Հովակիմյանի ստեղծագործություններն ինձ միշտ են հետաքրքրել: Հայկական կինոյում ավելի հզոր թարգմանիչ, քան նա է, անկեղծ ասած, ես չգիտեմ: Միշտ հիացել եմ, թե ինչ լավ է հնչել հայերեն խոսքը ռուսական ֆիլմերից, և թե ինչ վարպետությամբ են կրկնօրինակում հայ էկրանի տաղանդավոր դերասանները: Շատ դեպքերում ավելի էմոցիոնալ ու ավելի տպավորիչ ու հետաքրքրող: Հնարավոր է, որ մայրենի լեզուս իր մոգական ազդեցությունն էր ունենում, սակայն երբ ավելի ուշ իմացա Վարոս Հովկիմյան խմբագրի և մեծ թարգմանչի մասին, հասկացա, որ իմ երանելի րոպեների և կրկնօրինակված ֆիլմերից ստացած մեծ բավականության համար պարտական եմ նրան: Նրա թարգմանած ֆիլմերի վերնագրերն արդեն ամեն ինչ ասում են. «Ասք Ռոստամի մասին», «Ոսկե հորթը», «Ռոստամ և Սոհրաբ», «Համլետ»: Մասեհյանի փայլուն թարգմանությունը ռուսական ֆիլմի հետ առնչեցնելու և կերպարների երկխոսությունները վարպետորեն հայերենացնելու համար վստահ եմ, որ  Հովակիմյանից տիտանական աշխատանք է պահանջվել, որը մենք` դիտողներս, չենք էլ նկատում, մենք միայն վայելել ենք նրա քրտնաջան աշխատանքի արգասիք բարձրարվեստ թարգմանությունները: Լսելով այդ ֆիլմերը` ակամա կրկնում ես խոսքերը ու հանկարծ հայտնաբերում, որ խոշոր հատվածներ արդեն անգիր ես արել: Առավել շատ սիրել եմ  արտասաննել  Ռոստամ և Սոհրաբ ֆիլմի վերջաբանը:

<<Լեռների մեջ կա մի բարձունք ծաղկատարած,

Որի անունն այդ օրվանից  արենագույն  կակաչների հովիտ մնաց:

Քաջ Ռոստամը երկար չապրեց, որդու ցավից, վշտից հալվեց  ու համբարնեց  այս աշխարհքից,Թեհմինան էլ շիրիմ մտավ  անհիշատակ,բայց  թե նրանք հանգիստ չառան սեվ հողի տակ:

Ասում են թե գիշերային խուլ մթարքից,

երբ  արնագույն  ծաղիկներն  են տնքում ցավից,

Ռոստամ զալը և Թեհմինան  ուրու դառած թափառում  են   և  ունկընդրում լացը ծաղկանց:Սա վաղեմի ասք է,խրատ մի իմաստուն,մինչ այսօր էլ պետք է գալու  արնատենչիկ տհաս մարդուն>>:

Այսքանից հետո, ինձ հանգիստ չէր տալիս մի միտք, որ ես պիտի անպայման ծանոթանամ Վարոս Հովակիմյանի նաև օրիգինալ գործերին, ոչ թե Բայրոնից, Բյորնսից, Մարշակից ու Ֆիրդուսուց կատարած  թարգմանություններին, որոնք անզուգական են, այլ իր իսկ մտքից բխած ու իր հոգու ճիչ պոետական գործերին: Ցավոք Վարոս Հովակիմյանի գրական ստեղծագործություններից  համացանցում բացարձակապես ոչինչ չգտա: Եվ նրա գրվածքներին ծանոթանալու տենչը ինձ տարավ հայրենիք`  Հայաստանում տեղում կարդալու նրա ձեռագրերը: Վստահ էի, որ դրանք կգտնեմ ազգային արխիվում: Ոչինչ չկար: Ծանոթացա արձակագիր, սցենարիստ Անահիտ Արփենի հետ, որը վարպետի կենդանության օրոք նրանից նվեր էր ստացել «Լեգենդ կրակի մասին» հրատարակված միակ գրքույկը և նրա հետ ծանոթության օրերին իր ձեռքով արտագրել «Հեթանոս երգ» - ի վերջաբանը և մի քանի քառատողեր: Կարդացածս ավելի բորբոքեց հետաքրքրությունս, ես տեսա, որ գործ ունենք հայ պոետական մտքի մեծության հետ: Անահիտն ինձ տարավ այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել էր Վարոս Հովակիմյանը: Ես մտա նրա սենյակը, որն արդեն դատարկ էր, լքված ու անտեր, նոր կենվորները դեռ չէին զբաղեցրել տան այդ սենյակը, որը Արփենի հավաստմամբ նրա ճգնարան - երկնարանն էր եղել, որտեղ մի գրասեղանի առաջ նա գրում էր ու պատի տակ դրված թախտին հանգիստ առնում: Այդ արարումների առնչությամբ Վարոսը Անահիտ Արփենին պատմել էր, որ Ռոստամի ու Թուլադի երկխոսությունը թարգմանելիս աշխատել էր երկար, անքուն ու լարված և մի փոքրիկ հատված թարգմանելիս իր ուզածը չգտնելով, գերլարվածությունից ուշաթափվել էր… Եվ  այդտեղ էլ, սթափվելուց հետո, եկել էր պայծառացումը, երբ սաստիկ հոգնածություն էր զգացել և անմիջապես գրել. «Քունս տանում է, թող քնեմ, Թուլադ»:

Ինչպես ասացինք, դա նրա ստեղծագործելու անկյունն էր եղել, իսկ իր բազմաթիվ հյուրերին, որոնց այցելություններն անպակաս էին, նա ընդունել և հյուրասիրել էր իր մշակած այգում, իր խնամած ու աճեցրած ծառերի հովին ու սոսափի տակ դրված երկար ու լայն սեղանի շուրջ:

Ցավոք արդեն վաճառված օտար տանը որևէ ձեռագիր գտնելն անհնար էր և մենք լծվեցինք որոնումների: Ազգականուհու` Լիլիթ Մխիթարյանի, և նախկին մտերիմի` Հայկ Գալստյանի օգնությամբ մեկնեցինք նրա ծննդավայր` Ստեփանավան, հանդիպեցինք նրա քրոջը, որն Անահիտի պատմելով չափազանց նման է եղբորը և արտաքուստ, և խոսվածքով ու շարժուձևով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի ցուցաբերած անշահախնդիր օգնության շնորհիվ, որի համար նրան հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը, մենք կարողացանք նկարահանել ստեփանավանյան կադրերը և Լիլիթենց ամառանոցում հայտնաբերած սևագրերի պատառիկները, ինչպես նաև` Ստեփանավան քաղաքում այն տան բակը, որտեղ իր մանկությունն էր անցկացրել Վարոս Հովակիմյանը, որին Հովիկ էին կանչել ու մինչև կյանքի վերջ էլ բոլորը Հովիկ էին ասել: Շատ կարևոր նկարահանում ենք համարում նրա քրոջ` Լելիկի հետ ունեցած զրույցը, և վերջինիս տված նյութերը, իրեն նվիրած բանաստեղծությունը, ընտանեկան լուսանկարները, լրագրերը:

Այսպիսով, ունենալով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի աջակցությունը, արդեն ձեռնամուխ ենք եղել Անահիտ Արփենի սցենարով նկարահանելու Վարոս Հովակիմյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ և վստահ ենք, որ այն կներկայացվի հանդիսատեսին: Սովորականի նման չենք ասում` շուտով, քանի որ Վարոս Հովակիմյանի գրական ժառանգության որոնումները մեզ ստիպել են մինչև գարուն դադարեցնել ֆիլմի աշխատանքները, որպեսզի մինչ այդ շատ բան պարզած լինենք և ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակենք ձեռքի տակ ավելի շատ նյութ ունենալով: Լիահույս ենք, որ այդպես էլ կլինի, այլապես կավարտենք ունեցած արդեն ոչ քիչ նյութերով և նրա նախկին համախոհների ու ծանոթների մասնակցությամբ:

Շտապելով ուրախացնել Վարոս Հովակիմյանի պոեզիայի երկրպագուներին` հայտնեմ, որ գտել ենք նաև Վարոս Հովակիմյանի ընթերցմամբ իր իսկ ձայնագրած «Տաճար» պոեմը և ես ու Անահիտն արդեն բավական հարուստ ենք զգում մեզ: Թեև սխալ պատկեր չստեղծելու համար շտապեմ ասել, որ Վարոս Հովակիմյանի մաքրագիր գրվածքներ այդպես էլ չգտանք ոչ մեկի մոտ: Իսկ սևագրերի պատառիկներով առաջնորդվել և դրանցից նրա երկնած ամբողջական գործերը դուրս բերելը անհանար է և ոչ բավարար Վարոս Հովակիմյանի գրական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու համար: Եվ քանի որ մտադիր ենք հավաքել, կազմել և հրատարակել Վարոս Հովակիմյանի գրական և թարգմանական երկերի հատընտիր ժողովածու, գրում ենք սույն նյութը և մեր խնդրանքը հղում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնց մոտ ինչ - ինչ առնչությամբ կարող է պահպանված լինեն Վարոս Հովակիմյանի գրչի տակից դուրս եկած տողեր, ցանկացած տեսքով` թեկուզ հիշողության մեջ մնացած կամ ինչ - որ մեկի արտասանության ձայնագրության ու տեսագրության: Խնդրում ենք Վարոս Հովակիմյանի հետ առնչվող ամեն մի նյութի առկայության մասին տեղեկացնել նրա անունով  բացված ֆեյսբուքյան էջում, ինձ Կրասնոդարում և Անահիտ Արփենին` Երևանում: Այցելելով «Վարոս Հովակիմյան» ֆեյսբուքյան էջ, այնտեղ դուք կարող եք  թողնել ձեր հաղորդագրությունները, ինչպես նաև գտնել էլ փոստի հասցեներ և հիշյալ հարցով անմիջական կապ հաստատել մեզ հետ: Մենք երախտապարտ կլինենք յուրաքանչյուրին, ով որևէ տեղեկություն կհայտնի Վարոս  Հաովակիմյանի մասին կամ թեկուզ չնչին նյութով կթեթևացնի սևագրությունների հետ տարվող մեր ծանր աշխատանքը:

Այսպես կաթիլ - կաթիլ հարստանում ենք ու մեզ ավելի ուժեղ զգում` բարի նպատակ ունենալով հարստացնել նաև ազգային մշակույթը, հայ ստեղծագործողներից մեկի գրական ժառանգությունը ևս դարձնել հանրության սեփականությունը:

Արմեն Բուրանյան
Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, կրթություն/education

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը