Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը դարձյալ կոչ է արել Օբամայի վարչակազմին թույլ տալ Սմիթսոնյան թանգարանում որբ հայ երեխաների գորգի ցուցադրությունը

14.11.2013   
  
hits: 2814


Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը նոյեմբերի 12-ին դարձյալ կոչ է արել Օբամայի վարչակազմին թույլ տալ Սմիթսոնյան թանգարանում հայ որբերի գորգի ցուցադրությունը, որը մինչ այդ չեղյալ էր համարվել: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

«Վարչակազմի որոշումը չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ժամանակ գործված գորգի ցուցադրությունը նույնքան անբացատրելի է, որքան վիրավորական  հայ համայնքի համար: Գորգը ոչ միայն  այդ մութ օրերին հայ ժողովրդի դիմադրության խորհրդանիշն է, այլեւ շոշափելի արտահայտությունն է այն ճշմարտության, որ ոչ միայն 20 - րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել, այլ նաեւ ԱՄՆ կառավարությունը մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի աղետալի դրության վրա ուշադրություն հրավիրելու գործում եւ աջակցել է  տուժածներին», - ասել է Ադամ Շիֆը:

Ինչպես գրում է  «Los Angeles Times»-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «գորգի միայն կես օր ցուցադրությունը,  կապված գրքի թողարկման նպատակով մասնավոր միջոցառմանը հետ, ինչպես որ առաջարկվել է, ԱՄՆ - ի կառավարության գույքի օգտագործման անընդունելի երեւույթ կլինի, որը կպահանջի Սպիտակ տանը սահմանափակ հրապարակային ցուցադրման համար իր պատասխանատվության տակ վերցնել գորգի տեղափոխումը եւ չի համապատասխանում գորգի պատմական նշանակությանը»:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնե-կրտսերը Սպիտակ տուն է հղել առանձին նամակ, նշելով՝ «Դժվար է բառերով արտահայտել, թե որքան է անհանգստացնում այն, որ պատմա-մշակութային գանձը, որն ԱՄՆ-ի անունից ընդունել է Քուլիջը, կարող է Թուրքիայի ցանկությամբ մնալ փակի տակ՝ որոշ պատմական փաստեր հասարակության քննարկման առարկա չդարձնելու համար»:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես գրել է Սպիտակ տուն՝ կոչ անելով Սմիթսոնյան ինստիտուտում կազմակերպել գորգի ցուցադրություն. «Մենք պետք է ճանաչենք ու դասեր քաղենք մարդկության հանդեպ ողբերգական հանցագործություններից, որոնք որբ են դարձրել այս գորգագործներին, որպեսզի նման հանցանքներն այլեւս երբեք չկրկնվեն»: Ոչ Շիֆը, ոչ Շերմանը Սպիտակ տան կոմղից պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխաներն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ԱՄՆ/USA, երեխաներ/Children

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը