Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արա Աբրահամյանը` Պուտինի այցերի կազմակերպիչ

14.11.2013   
  
hits: 2570


Տեւական ժամանակ է` հայաստանյան ԶԼՄ-ները գրում են, թե ուր որ է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդեն քանի տարի է` Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թե Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: Մի օր գրում են, թե Պուտինի «ախռանան» է արդեն Հայաստանում, մի օր էլ, թե` Վլադիմիրովիչի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սեւ «Մերսեդեսը»: Խոսում են նաեւ, թե Պուտինից առաջ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանի մոտ 5 հարյուր գործարար: Պուտինի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին մեր նախագահի նստավայրը համառորեն լռում է:

Սակայն, Yerkir.am-ի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման այցի մասին դեռ խոսք չի գնում, և որևէ հստակ տեղեկություն դեռ չկա: «Դժվար է ասել՝ ինչ կլինի դեկտեմբերին, առջևում դեռ նոյեմբեր կա»,- նրբորեն ակնարկել էին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:

 ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխանից շատ չանցած` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շտապել է հայտարարել, որ Պուտինը Հայաստան գալու է: Ավելին` news.am-ի հետ զրույցում նա հստակ ժամկետ է նշել` դեկտեմբերի 2: Պարզվում է, ըստ Արա Աբրահամյանի, Պուտինը Հայաստան կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եւ այդ օրերին կկազմակերպվի բիզնես-համաժողով:

 Պուտինը Հայաստան, իհարկե, կգա... Մի օր անպայման կգա: Երկու անգամ արդեն եկել է, երրորդ անգամ էլ կգա, ի՞նչ է եղել որ... Բայց ինչո՞ւ են այսպես իրար խառնվել հայկական ԶԼՄ-ները, ինչո՞ւ է Արա Աբրահամյանը «ավետում»Պուտինի այցը: Հասկանալի է, որ նա այս կերպ, հավանաբար, ուզում է ինչ-որ մեկին հասկացնել, թե հոգ չէ` ինչ է ասում Պուտինի մամուլի ծառայությունը, մեկ է` ասել եմ`  Պուտինին կբերեմ, ուրեմն` կբերեմ, բայց, մյուս կողմից ,նա իր այս պահվածքով կարող է մյուս կողմի զայրույթը հարուցել: Ասում են`«մեծերը» չեն սիրում, երբ իրենց գործողությունների եւ քայլերի մասին առաջ ընկնելով ուրիշներն են հայտարարում...

 Հ.Գ. Վերջերս Աբրահամյանը հայտարարել էր, թե զայրացած է Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարարողությանը ՌԴ նախագահի բացակայությունից: Հիմա` ի՞նչ, կարո՞ղ է Պուտինն էլ զայրանա Աբրահամյանի կանխավ արած հայտարարությունների վրա, «ինադ ընկնի» ու Հայաստան չգա: Ի դեպ, այսօր ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից ասացին, որ չեն կարող մեկնաբանել Աբրահամյանի հայտարարությունը: Ամեն դեպքում հայտնեցին, որ նման տեղեկության չեն տիրապետում: Մեզ առաջարկեցին ստուգել տվյալ ինֆորմացիան ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Այս պահի դրությամբ՝ կայքում նման տեղեկություն չկա:

Բ. Գասպարյան

Yerkir.am

Tags: քաղաքականություն/politics, Ռուսաստան/Russia, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը