Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիան` Ղարաբաղյան կարգավորման գործընթացի նոր խաղացո՞ղ

14.11.2013   
  
hits: 2648


Անցած շաբաթ Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել: Ամերիկացի համանախագահը, ուշադրություն դարձնենք, խոսում է ոչ թե պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին, ինչին ուղղված էր միջնորդների վերջին երկու տարիների գործունեությունը, այլ հենց կարգավորման համաձայնագրի: Իսկ սա նշանակում է, որ միջնորդները և, մասնավորապես, ԱՄՆ-ը ցանկանում են բանակցային գործընթացն առնվազն հանել փակուղուց, որը հնարավոր չէ պատկերացնել` առանց կողմերին նոր առաջարկներ անելու: Դրա մասին էր խոսում նաև այն փաստը, որ մոտ երկուսուկես տարվա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշեցին հանդիպել` շարունակելու համար բանակցությունները, այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը մինչ այդ անընդհատ կրկնում էր, թե այլևս չի ցանկանում մասնակցել ինքնանպատակ բանակցությունների:

 Բոլոր դեպքերում` անցած ամիս Ջեյմս Ուրոլիքի` Ադրբեջան կատարած խորհրդավոր այցը, մինչև տարեվերջ հանդիպելու վերաբերյալ` երկու նախագահների տված համաձայնությունը ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը մտնում է նոր, առայժմ ոչ այնքան հասկանալի շրջափուլ: Նախ` տարածաշրջանից համանախագահների հեռանալուց գրեթե անմիջապես հետո Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզիցկին հայտարարեց, թե իրենք ստիպված կլինեն միջամտել, եթե Ադրբեջանը փորձի ուժի օգնությամբ իրեն ենթարկեցնել ԼՂ-ն: Այս հայտարարության կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալու նպատակով ադրբեջանական լրատվամիջոցները դիմել էին ՌԴ արտգործնախարարությանը, որը, սակայն, ընդամենը պատասխանել էր, թե Մոսկվան հավատարիմ է մնում ԼՂ հակամարտությունը միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու` ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունների ոգուն: Այլ կերպ ասած` պաշտոնական Մոսկվան հարցը թողել էր անպատասխան:

 Դրանից հետո Անկարայից տեղեկություն ստացվեց այն մասին, թե այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ազգային Մեծ ժողովում հաստատել է, որ Հայաստանի հետ սահմանագծին աշխատանքներ են տարվում երկաթգիծը վերանորոգելու ուղղությամբ, որը կարող է բացվել, եթե հայկական կողմը համաձայնի Ադրբեջանին վերադարձնել իր հսկողության տակ գտնվող տարածքները: Դավութօղլուն նաև նշել էր, թե Բաքու կատարելիք այցի ընթացքում փորձելու է, սրա հետ կապված, ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը:

 Եվ ահա այսօր, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրների, թուրքական Today's Zaman պարբերականը գրում է, թե հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խնդրել է շվեյցարական կողմի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում` պատրաստակամություն հայտնելով բացել հայ-թուրքական սահմանները, վավերացնել 2009թ. ստորագրված երկու հայտնի արձանագրությունները, եթե Շվեյցարիան կարողանա համոզել հայկական կողմին Ադրբեջանին հանձնել ԼՂ-ն շրջապատող 5 շրջանները: Սակայն հրապարակման հիմնական մեխը ոչ թե Անկարայի կողմից սահմանների բացման հարցը կրկին ԼՂ կարգավորման համատեքստում առաջ քաշելն էր, որը նոր երևույթ չէ, այլ ընդգծումը, թե «Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ չի արտահայտվի Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացմանը, եթե Երևանն ազատի 7 շրջաններից նվազագույնը 5-ը»: Ըստ թերթի` Երևանը նույնպես հայտարարել է 5 շրջաններից զորքերը հանելու պատրաստակամության մասին:

 Ահա այս ամենի ֆոնին ՀՀ Ազգային ժողովը քննարկման է առնում ամիսներ շարունակ շրջանառության մեջ գտնվող և անընդհատ անտեսվող օրինագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման նախօրեին որոշում է այցելել Լեռնային Ղարաբաղ, լինել զորամասերում, շփման գծում և ստուգել պաշտպանության բանակի մարտունակությունը: Ադրբեջանի արտգործնախարարությունն արդեն ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագիծը ԱԺ-ում քննարկելու որոշումը որակել է որպես կարգավորումը տապալելուն ուղղված պրովոկացիա:

 Կարճ ժամանակահատվածում նման իրադարձությունների համընկնումը պատահական լինել չի կարող: Փաստը, որ ակտիվորեն խաղի մեջ է ներքաշվել Թուրքիան, վկայում է այն մասին, որ կրկին փորձ է արվում ԼՂ հակամարտության հարցը դիտարկել տարածաշրջանային խնդիրների ու հատկապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթում: Այս ամենն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման հետ, ինչը աշխարհաքաղաքական կենտրոնները, կարծես, ընկալել են որպես տարածաշրջանում հաստատված բալանսը Ռուսաստանի օգտին շեղելու դրսևորում: Եթե իսկապես այդպես է, ապա, ամերիկյան նախաձեռնությամբ, ԼՂ բանակցային գործընթացի վերաարթնացումն ուղղված է հենց դրա դեմ, ինչը նշանակում է, որ նոր առաջարկությունները չեն բխում հայկական կողմի շահերից: ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը խորհրդարանում քննարկման դնելն, իհարկե, օրենսդրական ընթացակարգային խնդիր է: Սակայն հենց այս փուլում ԼՂՀ այցելելով` Հայաստանի նախագահը, կարծես, ցույց է տալիս, որ ապավինում է իր ռազմական պոտենցիալին, այսինքն` գոնե այս փուլում այնքան էլ ընդունելի չի համարում սկսված նոր զարգացումների ուղղվածությունն ու տրամաբանությունը: Գուցե հենց դրանով է հայկական կողմը պատասխանում նաև թուրքական թերթի այն պնդմանը, թե Հայաստանը ևս պատրաստակամություն է հայտնել հանձնել ԼՂ-ին հարակից 5 շրջանները:

 Բոլոր դեպքերում` հասունացել է պահը, որ Ստեփանակերտը հստակ պատասխանի այս հարցին: Թուրքիայի ակտիվացման վեջին նշաններն ակնհայտորեն տարածաշրջանում խախտված բալանսը վերականգնելուն, Ռուսաստանի ախորժակը զսպելուն ուղղված քայլեր են: Կարծես, ակնարկ է արվում առ այն, որ եթե Մոսկվան ամբողջությամբ կլանում է Հայաստանը` վերջինիս ստիպելով մտնել Մաքսային միություն, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է տարածաշրջանային գործընթացներում և հատկապես` ԼՂ կարգավորման պրոցեսում Թուրքիայի միակողմանի ներքաշմանը, որն ամբողջությամբ փոխելու է իրադրությունը, ստեղծելու է բոլորովին նոր հարաբերակցություն և ԼՂ հակամարտությունը զուտ հայ-ադրբեջանական լինելուց վերածելու ռուս-թուրքականի:

Գևորգ Դարբինյան

Yerkir.am

Tags: քաղաքականություն/politics, Արցախ/Artsakh, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը