Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողովը

22.11.2013   
  
hits: 2203


Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս համաժողովին սփյուռքահայ ֆինանսիստների մասնակցությունը և նշեց, որ անկախությունից ի վեր կայուն բանկային համակարգի ձևավորումը Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է եղել: Նա նշեց, որ այսօր Հայաստանում առևտրային բանկերից 5-ում օտարերկրյա կապիտալ ներդրողները սփյուռքահայեր են: Նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց «Պրոմեթեյ» բանկին և Հայբիզնեսբանկին նախարարության ծրագրերը հովանավորելու և սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպումը ֆինանսավորելու համար: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը այս նախաձեռնության համար՝ շեշտելով, որ համաժողովի անցկացումը Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի զարգացման գործում Հայաստանի և Սփյուռքի մասնագետների ջանքերը համախմբելու արդյունավետ միջոց է և կրելու է շարունակական բնույթ: Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Լիբանանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ դոկտոր Հարություն Սամուելյանը, ով 1994 թվականից ի վեր մեծ ներդրում է ունեցել Հայաստանի կենտրոնական բանկի և բանկային համակարգի ձևավորման գործում: Դոկտոր Սամուելյանը ներկայացրեց Հայաստանի և Լիբանանի բանկային համակարգի համեմատական նկարագիրը: Ներկայացնելով Լիբանանի օրինակը՝ Մենեջմենթ Միքս ընկերության տնօրեն Ռաֆի Սեմերջյանը հորդորեց սփյուռքհայերին ավանդներ ներդնել Հայաստանում: Ոլորտի մասնագետները ներկայացրին նախորդ 20 տարիների ընթացքում ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման դինամիկան: Քննարկելով Հայստանի ֆինանսական համակարգի զարգացման միտումներն ու մարտահրավերները՝ մասնագետները նշեցին, որ ջանքերը պետք է ուղղել օտարերկրյա ֆինանսական կապիտալը հայաստանյան բանկերում ևս ներդնելուն: Առաջարկներ հնչեցին այլ երկրների օրինակով պետական քաղաքականությամբ խրախուսել ներդրումների հոսքը: Կենտրոնական բանկի կողմից ներկայացվեց ֆինանսական ճգնաժամի տարիներին ՀՀ ֆինանսական և բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ցուցանիշները, ինչը վկայում է համակարգի կայունության և գործընթացների արդյունավետության մասին: Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանի ելույթից հետո Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ առաջարկով՝ ստեղծել բանկերի համահայկական միություն: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքների, ֆինանսական հատկացումների մասին և վստահություն հայտնեց, որ ոլորտի ներկայացուցիչները իրենց ներդրումը կունենան սիրիահայերին աջակցության ծրագրում: Ամերիկահայ գործարար Րաֆֆի Արդհալջյանը ներկայացրեց առաջարկներ «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագրի իրականացման համար: Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտեց օտարերկրյա կապիտալի ներդրման կարևորությունը Հայաստանում և նշեց, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը Հայաստանի բանկերի միության հետ, որը համահայկական բոլոր համաժողովներին սփյուռքահայ մեր հայրենակիցներին կներկայացնի Հայաստանի բանկային համակարգը: Նախարարը կոչ արեց բոլոր սփյուռքհայերին բանկային հաշիվներ ունենալ հայյրենիքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը