Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Քուրդիստան»-ի օրինակով Էրդողանը Թուրքիայի արևելյան շրջանը պետք է «Հայաստան» անվանի

20.11.2013   
  
hits: 7077


Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նոյեմբերի 19 - ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պարզություն է մտցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ շաբաթ օրը Դիարբեքիրում հանդիպման ժամանակ իր կողմից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանը նշել է, որ դիմել է պատմական աղբյուրներին եւ համզովել, որ Քուրդիստանը Օսմանյան կայսրության մաս է կազմել, եւ հենց այդ փաստն է դեր խաղացել իր կողմից նման բառակապակցություն օգտագործելու մեջ:

«Թող նրանք, ովքեր քննադատում են ինձ, նույնպես կարդան խորհրդարանի նախնական փաստաթղթերը, ուսումնասիրեն Օսմանյան կայսրության պատմությունը եւ կհամոզվեն, որ օսմանների հարավարեւելյան տարածաշրջանը կոչվել է «Քուրդիստան»«,- ասել է նա:

Մասուդ Բարզանիի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր. «Ես ուրախ եմ այսօր այստեղ` Դիարբեքիրում ողջունել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին»: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն Էրդողանին անմիջապես մեղադրել են դավաճանության եւ քուրդ ազգայնականների հետ դավադրության մեջ, իսկ Ազգայնական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Էրդողանին անվանել էր Թուրքիայի թշնամի: «Անջատողական քրդերի նկատմամբ վարչապետի սերը պետք է իր բացատրություններն ունենա: Կամ Էրդողանը Կանդիլի (Իրաքում քուրդ ապստամբների բազա) սան է, կամ Թուրքիայի թշնամի, կամ էլ ինքնակամ հավատարմության երդում է տվել թուրք ժողովրդի թշնամիներ հանդիսացող շրջանակներին»,- հայտարարել է նա:

Թուրքիայի հարավարեւելյան շրջանները «Թուրքական Քուրդիստան» է անվանել նաեւ Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Անդրադառնալով նախօրեին Էրդողանի եւ Բարզանիի` Դիարբեքիրում տեղի ունեցած հանդիպմանը եւ մամուլում հայտնված նրանց համատեղ լուսանկարին, CNNTurk-ի ուղիղ եթերում ունեցած հարցազրույցում Բայդեմիրն ասել էր, որ իր ցանկությունն է, որ այդ լուսանկարում տեղ գտնեն նաեւ քուրդ առաջնորդներ Աբդուլլահ Օջալանը, Սալիհ Մուսլիմը եւ Ջալալ Թալաբանին (Իրաքի ազգությամբ քուրդ նախագահ): «Վստահ եղեք, որ նման դեպքում խաղաղություն կտիրի ոչ միայն թուրքական Քուրդիստանում, այլ նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում»,- ասել էր նա:

CNNTurk-ի այն հիշեցմանը, որ առաջին անգամն է օգտագործվում «Թուրքական Քուրդիստան» եզրույթը, Բայդեմիրն ասել էր. «Եթե Քուրդիստանը կոչենք իր` Քուրդիստան անունով, աշխարհը փուլ չի գա: Շնորհակալ եմ վարչապետ Էրդողանին` Քուրդիստանը Քուրդիստան անվանելու համար: Այդ իրողություններից չպետք է վախենալ: Ինչպես մինչ այժմ Հյուսիսային Իրաքը Քուրդիստան ենք անվանել, այսուհետեւ Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանը պետք է կոչենք «Թուրքական Քուրդիստան»«, - հայտարարել է Օսման Բայդեմիրը:

Այս բոլորից հետեւում է, որ Էրդողանը նույն կերպ պետք է ներկայիս Թուրքիայի արեւելյան հատվածը «Հայաստան» անվանի, որն է Արեւմտյան Հայաստանը: Եվ այս դեպքում խաղաղություն կտիրի նաեւ Հարավային Կովկասում:

Armenpress.am

 
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, պատմություն/history, քրդեր/kurds

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը