Ստամբուլահայ հայտնի Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանը ներկայացել է Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի դատախազություն՝ հայտնելով, որ պատրաստ է պատիժը կրելու համար բանտ նստել։
Սեւան Նիշանյանը Twitter-ի իր էջից տեղեկացրել է, որ ներկայացել է Սելչուքի դատախազություն։ «Այսօր պաշտոնապես ներկայացա դատախազություն։ Հունվարի 2-ին Թորբալըի բանտ եմ մտնելու։ Ենթադրաբար 2 տարի եմ այնտեղ անցկացնելու»,-գրել է Սեւան Նիշանյանը։
Նշենք, որ օրեր առաջ վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ
Սեւան Նիշանյանը, անդրադառնալով իր դեմ կայացրած վճռին, ասել է, թե իրեն դատել են իր սեփականություն հանդիսացող շինության մեջ փոքրիկ խորդանոց կառուցելու համար։
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։