Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մանկական Եվրատեսիլ 2013–ին Հայաստանի մասնակիցը մտադիր է բարձր տեղ գրավել

22.11.2013   
  
hits: 2966


Մոնիկա Ավանեսյանը, ով «Շոկո ֆաբրիկա» երգով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2013»–ին, մտադիր է շատ լավ ներկայանալ և զբաղեցնել բարձր տեղ։

«Մանկական Եվրատեսիլ 2013» 11–րդ ամենամյա մանկական երգի մրցույթը կանցկացվի նոյեմբերի 30–ին Կիևում։ Մրցույթին կմասնակցի 12 երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Մակեդոնիան, Մալթան, Նիդեռլանդները, Սան Մարինոն և Շվեդիան։

«Մեր թիմը շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլին։ Ես ցանկանում եմ շատ լավ ներկայացնել իմ հայրենիքը Կիևում և զբաղեցնել բարձր տեղ։ Մենք շատ ենք պարապել, ամեն օր պատրաստվել ենք ելույթին», – ասաց Մոնիկան Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս տարի մրցանակ կհանձնվի ոչ միայն հաղթողին, այլև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին։

Նոյեմբերի 25–ին Կիևում կայանալիք վիճակահանության արդյունքում հայտնի կդառնա, թե որ համարների ներքո ելույթ կունենան մրցույթի մասնակիցները։

Մանկական Եվրատեսիլին Հայաստանից ստացվել է 82 մասնակցության հայտ, որոնցից 12–ն անցել է ընտրական փուլ։ Հաղթողը որոշվել է հեռուստատեսային քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում։ Ներկայացված երգերի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցեր երեք րոպեն։

«Շոկո ֆաբրիկա» երգի երաժշտության և խոսքերի հեղինակները Մոնիկա Ավանեսյանն ու նրա վոկալի ուսուցիչ Էմմա Ասատրյանն է։ Գործիքավորման հեղինակը Մարտին Միրզոյանն է, ելույթի բեմադրող ռեժիսորը Վահան Բադալյանն է, բեմական հագուստի հեղինակը Լիլիթ Մակարյանն է։

Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքերով` Հայաստանի մրցութային երգը տարբերվում է առանձնահատուկ ոճական գործիքավորմամբ։

«Բեմադրությունը «համեղ է» լինելու։ Ելույթի ընթացքում թիմի երեխաները կներկայացնեն հայկական շոկոլադե ֆաբրիկան ու նրա աշխատողներին», – ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ չնայած հայ մասնակցի լավ պատրաստված լինելուն, նման մրցույթների արդյունքները միշտ անկանխատեսելի են։

Երգի համահեղինակ Էմմա Ասատրյանն իր հերթին նշեց, որ մրցութային երգի մեծ մասը կհնչի հայերեն, իսկ գործիքավորումը համապատասխանում է նորաձև երաժշտական միտումներին։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։

2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։

Նովոստի–Արմենիա

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, երեխաներ/Children

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը