Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Հայկական Կարիտաս»-ը 100 սիրահայ ընտանիքի կաջակցի բնակարանների վարձակալության հարցում

27.11.2013   
  
hits: 2599


«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ` ավստրիական կառավարության տրամադրած միջոցներով Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին կացարաններով ապահովելու ծրագիր կիրականացնի: «Հայկական Կարիտասը» ավստրիական կառավարության տրամադրած 270 հազար եվրո օգնությունը կուղղի Հայաստանում բնակություն հաստատած 100 սիրահայ ընտանիքի (մոտ 400 մարդու): «Արմենպրեսի»-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Միգրացիա և ինտեգրացում բաժնի պետ Արամ Խաչատրյանը նշեց, որ ծրագիրն իր ընթացքը կսկսի դեկտեմբերի 1-ից և կտևի մոտ կես տարի: «Մենք առաջին հերթին կտրամադրենք գումար սիրահայերին` բնակարաններ վարձակալելու նպատակով, ինչպես նաև օգնություն կլինի տաք հագուստի, դեղորայքի, սննդամթերքի տեսքով»,- տեղեկացրեց Խաչատրյանը:

Կազմակերպությունն օգնության կարիք ունեցող ընտանիքներին ընտրելու է սոցիալական աշխատողի կողմից, ով կարիքների գնահատում է իրականացնելու յուրաքանչյուր դիմումատուի պարագայում: «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանքիների սեփական ցուցակներն ունի, սակայն ծրագրին մասնակցելու համար սիրահայերը կարող են զանգահարել 010-56-57-66 հեռախոսահամարով:

1995 թվականից Հայաստանի տարբեր մարզերում իր գործունեությունն սկսած կազմակերպությունն ունի հստակ սահմանված առաքելություն և ռազմավարական ուղղություններ: «Հայկական Կարիտաս»-ը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման միջոցներ և ստեղծել արդյունավետ տեղեկատվական համակարգ պոտենցիալ միգրանտների համար:

Ավստրիայի կառավարությունը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Հայաստանում հաստատված սիրիահայերին 600 հազար եվրոյի աջակցություն կտրամադրի: Ավստրիական կառավարության տրամադրած օգնություն մյուս մասը` շուրջ 270 հազար եվրոն, Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավման ծրագրերին կուղղի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (շուրջ 300 սիրահայ ընտանիքի):

Հայաստանում բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

ARMENPRESS.am

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը