Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Բուխարեստում կայացավ «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

27.11.2013   
  
hits: 1928


Ռումինահայ համայնքը հարյուրավոր տարիների հարուստ պատմություն ունի: Դարեր շարունակ հայերն այստեղ ապրել և ծավալել են մշակութային խոշոր գործունեություն: Դրա մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, կարևոր արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Ռումինիայի ամբողջ տարածքով մեկ սփռված հայկական եկեղեցիներն ու վանքերը, կերպարվեստի ու կիրառական արվեստի նմուշները:

2013թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ ռումինահայ մշակութային ժառանգության հիմնախնդիրներին և երկու ժողովուրդների միջև դարավոր պատմական կապերին նվիրված «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որ Հայաստանի և Ռումինայի կառավարությունների միջև 2011թ. աշնանը ստորագրված մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվող առաջին միջոցառումն էր:

Գիտաժողովի կազմակերպման ուղղությամբ վերջնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2013 թվականի ամռանը Երևանում երկու երկրների մշակույթի նախարարներ տիկին Հասմիկ Պողոսյանի և պարոն Դանիել-Կոնստանդին Բարբուի պաշտոնական հանդիպման ժամանակ:

Գիտաժողովի կազմակերպման գործում հատկապես մեծ էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի ջանքերը: Զգալի էր նաև գիտաժողովի գիտական համակարգողներ  արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանի և Նիկոլայ Յորգայի անվան պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Վիորել Ակիմի ավանդը:

Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ռումինիայի ազգային գրադարանի նիստերի դահլիճում, որտեղ ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի մշակույթի նախարար  Դանիել-Կոնստանտին Բարբուն, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի կրոնական գործերով պետքարտուղար Վիկտոր Օպաշին, Ռումինիայի միջէթնիկ հարաբերությունների գծով փոխպետքարտուղար Քրիսթին Գերթրուդ Կոսմատուն, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, գիտական համակարգողներ Լևոն Չուգասզյանը և Վիորել Ակիմը: Ելույթ ունեցողներն իրենց ողջույնի խոսքում հատկապես կարևորեցին Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանման հիմնախնդիրները:

Երկու օր շարունակ ընթացող նիստերին ելույթ ունեցան շուրջ 30 գիտնականներ Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ֆրանսիայից: Հայաստանի պատվիրակության կազմում էին գիտնականներ և երիտասարդ մասնագետներ Երևանի պետական համալսարանից, ՀՀ ԳԱԱ Պատմության և Արևելագիտության ինստիտուտներից, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից,  Հայաստանի ազգային գրադարանից:

 Գիտաժողովի զեկուցումները նվիրված էին ռումինահայության և ռումինահայ համայնքի պատմությանը, Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում հայերի ունեցած դերին և նշանակությանը, նշանավոր հայերի գործունեությանը, ռումինահայ հոգևոր և նյութական մշակույթին, գեղարվեստական փոխազդեցություններին և այլն:

Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունը դուրս չի մնացել ուսումնասիրողների ուշադրությունից, և նախորդ դարասկզբին պատմաբան Նիկոլայ Յորգայի և խոշոր հայագետ Հակոբ Սիրունու կողմից սկսած գործը, չնայած ավելի համեստ կերպով, սակայն շարունակվում է նաև մեր օրերում հայ և օտարերկրացի մասնագետների կողմից:

Այս առումով հատկապես պետք է առանձնացնել մի քանի ուշագրավ ուսումնասիրություններ, որոնք ներկայացվեցին գիտաժողովին:

Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյլանի hամալսարանի պատմության և փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Ջուդիթ Պալի զեկուցումը վերաբերում էր 18-19-րդ դդ. Տրանսիլվանիայի քաղաքային կյանքի զարգացման գործում հայերի ունեցած նշանակալի դերին:

 Նիկոլայ Յորգայի անվան պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գեորգե Լազըրի զեկուցումը 17-րդ դարում և 18-րդ դարասկզբին Վալախիայի հայ վաճառականների գործունեության մասին էր:

Հետաքրքրական էր ճարտարապետության դոկտոր, Կլուժ-Նապոկայի Ճարտարապետության և քաղաքաշինության դպրոցի պրոֆեսոր Վիրջիլ Պոպի ելույթը' նվիրված  ներկայիս Գեռլա (նախկինում'Հայաքաղաք կամ Արմենոպոլիս) քաղաքին: Հայաքաղաքը  Տրանսիլվանիայում գլխավոր հատակագծի հիման վրա կառուցված առաջին քաղաքն էր, որ հիմնադրվել էր նորաբնակ հայերի կողմից:

Բուխարեստի Կերպարվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր հայազգի Վլադ Բեդրոսը մի քանի հուշարձանների օրինակով ներկայացրեց Ռումինիայի միջնադարյան ճարտարապետության մեջ առկա կովկասյան և, հատկապես, հայկական ազդեցությունները:

Ռումինիայում ստեղծված հայկական ձեռագրերի մասին էին հայտնի ֆրանսահայ հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանի  և արվետագիտության թեկնածու ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանի զեկուցումները:

Գիտաժողովին առաջին անգամ ներկայացվեցին Բուխարեստի հայկական եկեղեցու թանգարանի եկեղեցական հագուստի և արծաթե իրերի ուսումնասիրության ուղղությամբ  Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի երիտասարդ մասնագետներ Նելլի Սմբատյանի և Մարիամ Վարդանյանի կատարված աշխատանքների արդյունքները: Վերջիններս Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով և նախաձեռնությամբ  սկսել են թանգարանի գեղարվեստական գործվածքի և մետաղի հավաքածուների ուսումնասիրությունը:

 Գիտաժողովի մասնակիցների համար նախատեսված էր մշակութային հարուստ և հագեցած ծրագիր: Նրանք այցելեցին Ռումինիայի կոլեկցիոներների թանգարանի մաս կազմող Հրանտ, Կարապետ և Բեատրիս Ավագյանների արվեստի նմուշների բարձրարժեք հավաքածուները, եղան Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց հայկական եկեղեցում և Դուդյան մշակույթի տանը:

Գիտական զեկուցումներին հաջորդած երեք օրերի ընթացքում մասնակիցները շրջեցին ռումինական երբեմնի հայաշատ Թըրգու Օկնա, Սուչավա, Բոթոշան, Ռոման քաղաքներով, այցելեցին հայկական տարբեր եկեղեցիներ և վանական համալիրներ: Գիտնականները հատկապես տպավորված էին Սուչավա քաղաքում գտնվող Հաճկատար և Զամկա հայկական վանքերի ճարտարապետական հորինվածքով:

Նրանք այցելեցին նաև մի շարք ռումինական ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում' ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող Վորոնեց, Սուչևիցա և Մոլդովիցա վանքերը:

Գիտնականների խմբին շրջագայության ողջ ընթացքում ուղեկցում էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի մշակույթի փոխնախարար Իրինա Կաժալ-Մարինը:

Այս գիտաժողովը ռումինահայ հարուստ մշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանն  ուղղված մեծ ծրագրի առաջին հաջողված քայլն էր և ամենից առաջ կոչված էր ներկայացնելու և արժևորելու Ռումինիայում հայկական դարավոր ներկայությունը:

Գիտաժողովի մասնակիցներն իրար հրաժեշտ տվեցին ակնկալիքով, որ համագործակցությունը կդառնա շարունակական և հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երևանում:

Նելլի Սմբատյան, Մարիամ Վարդանյան , ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դասախոսներ

Yerkir.am

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը