Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանին եմ շնորհակալ, որ ամուսնացա կնոջս հետ. Մաքսիմ Վենգերով

27.11.2013   
  
hits: 2051


Նոյեմբերի 28-ին «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Համերգին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը:

Վենգերովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հուզիչ էր իր համար կրկին Հայաստան գալը, քանի որ, մի կողմից, նա այստեղ մի շարք ընկերներ ունի, մյուս կողմից` միշտ էլ բախտավորություն է գտնվել երկրում, որն ունի Արամ Խաչատրյան եւ արվեստի գործիչներ, որոնք հայկական մշակույթն են սփռել աշխարհով մեկ:

«Պատիվ է ինձ համար ձեր պատմությանը մոտենալ` գտնվելով Հայաստանում: Հայկական մշակույթը ես շատ եմ արժեւորում. սիրում եմ Խաչատրյանի«Ջութակի կոնցերտը», միշտ ցանկացել եմ կատարել այն, սակայն, դեպքերի բերումով, երբեք կյանքի չի կոչվել երազանքս: Իսկ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանի հետ արդեն 20 տարի է, ինչ համագործակցում ենք, հիմա անգամ նոր ձայնասկավառակ ենք պատրաստվում թողարկել: Կարծում եմ` համերգին հանդիսատեսը կզգա մեր հոգեւոր մտերմությունը»,- ասաց Վենգերովը:

Նա նշեց նաեւ, որ իրեն` որպես ջութակահար, համարում է ռուսական դասական երաժշտության լավագույն ավանդույթների շարունակողը: Վենգերովի հավաստմամբ` դասական երաժշտության ասպարեզում շատ կարեւոր է հին ավանդույթները պահպանելը եւ իրար չխառնել արդեն իսկ կատարյալ գործերը:

«Մեր օրերում էլ տաղանդավոր կոմպոզիտորներ կան, որոնց խնդրում եմ ինձ համար նոր ստեղծագործություններ գրել: Ջութակն իմ տարերքն է, ջութակն իմ մայրենի լեզուն է, որն օրեցօր ավելի եմ բացահատում ինձ համար»,- ասաց Վենգերովը:

Երաժիշտը նշեց, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ Հայաստան էր եկել, համերգով հանդես է եկել իր ներկայիս կնոջ` Օլգայի հետ, եւ այժմ ինքը Հայաստանին է շնորհակալ, որ իրենք ամուսիններ են. «Այն ժամանակ մենք նոր էինք շփվում եւ մտերիմ չէինք, բայց ձեր մթնոլորտը շատ տրամադրող էր: Այո, ճիշտ են ասում, սիրելիիդ պետք է հանդիպես ճիշտ տեղում: Այժմ մենք երկու աղջիկ ունենք»:

Համերգին կհնչեն Բախի, Բրամսի, Դվորժակի, Սեն Սանսի, Պագանինիի եւ այլ դասականների ստեղծագործություններ:

Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը