Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տարոն Մարգարյանը պարգեւատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով

28.11.2013   
  
hits: 2053


taron-281113.jpgԵրեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաեւ  հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տոնական երեկոյի շրջանակում հայ եւ ռուս երիտասարդները բեմում ներկայացրել են Հայոց գրերի ստեղծման պատմությունը, ցուցադրվել է նաեւ Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսաֆիլմ: Ամբողջ երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայկական երաժշտություն` Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ այլոց ստեղծագործությունները:

Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցելով քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորական ուղերձը, նշել է, որ Հայոց գրերի օրը տոնելը ոչ միայն լրացնում եւ հարստացնում է Մոսկվայի գրական եւ մշակութային առօրյան, այլեւ կդառնա  հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության եւս մեկ հիշարժան էջ: Ի դեպ, Մոսկվայի կառավարության կողմից ընդունված որոշմամբ այս տարվանից հայոց գրերի օրը Մոսկվայում կնշվի որպես համաքաղաքային տոն:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է Միության բարձրագույն պարգեւով` շքանշանով, հատկանշելով, որ ինչպես Երեւանի քաղաքապետի պաշտոնում, այնպես էլ դրանից առաջ, Տարոն Մարգարյանը մշտապես գործուն աջակցություն է ցուցաբերել Միության բազմաթիվ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում: Արա Աբրահամյանը նաեւ հատուկ նշել է, որ միության 14−ամյա գործունեության ընթացքում շատ քչերին է հաջողվել արժանանալ բարձրագույն այդ պարգեւին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ այսուհետ եւս շարունակելու է աջակցել Միության բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ինչպես Հայաստանի, այնպես էլ  հայկական սփյուռքի խնդիրների կարգավորմանը: Բացի այդ, քաղաքապետը նաեւ շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին Մոսկավայում Երեւանի օրերի շրջանակում Հայոց գրերի օրվան նվիրված միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Մոսկվայի քաղաքապետին եւ կառավարությանը՝ հայոց գրերի օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բարեկամ պետությունն իսկապես հատուկ վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ եւ գնահատում է այն, ինչը մեզ համար հատկապես թանկ է ու արժեքավոր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը