Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ռոբերտ Սահակյանցի հայտնի մուլտֆիլմերը նոր որակով հայտնվում են համացանցում

28.11.2013   
  
hits: 2943


Մեկ ամսում 14 սիրված մուտլֆիլմ նոր որակով հասանելի կլինի համացանցում: Նախագիծն իրականացվում է անիմացիոն ֆիլմերի հանրահայտ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին նվիրված մեկամսյակի շրջանակում: Հանրության ուշադրությանը կներկայացվեն մուլտիպլիկատորի գործերը նոր` HD ձևաչափով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Սահակյանցի որդին` Դավիթ Սահակյանցը նշեց, որ մեկամսյակի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի շարքում կլինի նաև երկու ֆիլմ` «Տապանը» և «Վիկտորիան», որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել:

«Երկու օրը մեկ հաճախականությամբ մենք Youtube-ի մեր էջում կտեղադրենք այդ ֆիլմերը, որոնք բոլորովին նոր որակով են մատուցվելու»,- պատմեց Սահակյանցը: Նրա գնահատմամբ` թեև դիտողականության բարձր ցուցանիշներ դեռևս չկան, սակայն անհերքելի է, որ այս նախաձեռնությունը միտված է Ռոբերտ Սահակյանցի արվեստի պրոպագանդմանը, ինչպես նաև հրաշալի հնարավորություն մեծերի և փոքրերի համար հայկական մուլտիպլիկացիայի լավագույն նմուշները բարձ որակով դիտելու համար: Շուրջ 14 ֆիլմերը կներկայացվեն` ըստ իրենց ստեղծման ժամանակագրության: Առաջին ֆիլմը, որն արդեն հասանելի է դիտողին` «Աղվեսագիրքն» է (Лисья книга»), նկարահանված 1975 թվականին Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների հիման վրա:

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Սովորելուն զուգահեռ նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-անիմատոր: 1972 թվականին աշխատել է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացրել են համալսարանից: 1987 թվականին նա ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը։ 2007-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը:

Մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբերտ Սահակյանցն է։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում: Սահակյանցը մահացել է 2009 թվականին Երևանում` երկարատեւ հիվանդությունից եւ սրտի բարդ վիրահատությունից հետո:

Նրա մահից հետո մուլտարտադրության ոլորտում իր թողած հարուստ ավանդույթները հաջողությամբ շարունակում է ընտանիքը` հիմնելով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիան, որը խոշոր, արտերկրում մրցունակ մուլտիպլիկացիոն կինոնախագծեր է իրականացնում:

  ARMENPRESS.am
Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, երեխաներ/Children

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը