Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
Հիշեցնենք, որ Էրհան Թունջելը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած դատավարությանը ներկա չէր գտնվել և չէր հանձնվել: Ոստիկանները նրան ձերբակալել էին Քումբուրգազի իր տանը, որտեղ նա թաքնվել էր:
Yerkir.am