Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայկական ֆիլմերը` Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոնում

29.11.2013   
  
hits: 2027


Այս տարի առաջին անգամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, Տալլինի 17-րդ ամենամյա` «Սեւ գիշերներ»միջազգային կինոփառատոնում ներկայացվել է հայ կինոն` առանձին ծրագրով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ հայկական ծրագիրը կոչվել է «Նոր ձայներ` հայկական կինոյում»: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը նախապատրաստելու համար ընտրվել է երկու համադրող` ռեժիսոր Դիանա Կարդումյանը եւ կինոքննադատ Վիգեն Գալստյանը, ովքեր էլ ընտրել են հայկական ֆիլմերը եւ մշակել ծրագրի դրույթները:

«Այս ծրագիրը շատ մեծ ընդունելություն գտավ փառատոնի շրջանակներում, քանի որ առաջին անգամ Տալլինում ներկայացվեց հայկական ժամանակակից կինոն: Ներկայացվել էին ֆիլմեր, որոնք ստեղծվել են 2000թ. այս կողմ, ներկայացվել էին թե' խաղարկային եւ թե' վավերագրական ֆիլմեր: Կինոփառատոնի նախագահն այնքան էր ոգեւորված հայկական ծրագրով, որ անգամ նշեց, թե ինքն իր հաջորդ ծրագրերում կառաջնորդվի հայկական ծրագրի դրույթներով»,- ասաց Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ` փառատոնում ներկայացված էին 70 երկրի 200-ից ավելի ֆիլմեր, որոնցից 14-ը պրեմիերաներ էին, իսկ երկուսը «Օսկար»-իառաջադրվելու հավակնություն ունեին:

 Ծրագրի համակարգող` ռեժիսոր Դիանա Կարդումյանը նշեց, որ հայկական ծրագրում ներկայացված է եղել 14 ռեժիսոր:

«Թեմատիկորեն 6 օրերի էինք բաժանել հայկական կինոն ներկայացնելու մեր ծրագիրը, քանի որ դժվար էր համադրել խաղարկայինն ու վավերագրականը: Սա շատ ուսուցողական էր իմ եւ Վիգեն Գալստյանի համար. չի կարելի ասել, որ սա գերազանց կազմված ծրագիր էր, բայց այս ամենն իմանալու համար, պետք է Հայաստանից դուրս գայինք: Այն ամենը, ինչը Հայաստանում չես նկատում, եւ ինչը մեզ մոտ ճիշտ է հնչում, զարմանալիորեն փոխվում է, երբ օտար երկրում, օտար հանդիսատեսին ես փորձում ցույց տալ»,- ասաց Կարդումյանը` հավելելով, որ հայկական ծրագիրն ավելի շուտ նախատեսված էր կինոդպրոցների համար, քանի որ ընտրված էին ֆիլմեր, որոնք կինոլեզվի հետ գործ ունեին:

Yerkir.am

 
Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը