Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել:
Հիշեցնենք, Ռուսաստանի առաջնորդը պետական այցով դեկտեմբերի 2-ին ժամանել է Հայաստան:
Ծիծեռնակաբերդի պատվավոր հյուրերի ծառուղում ՌԴ նախագահը եղեւնի է տնկել: Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով՝ Ցեղասպանության թանգարանի էքսպոզիցիաներն այս պահին այլ վայր են տեղափոխվել: Ուստի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ այցելել թանգարան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ այցը Հայաստան կայացել էր 2005թ. մարտի 24-25-ին: