Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության ժխտման բիծը թուրք ժողովրդի վրայից մաքրող թուրք ղեկավար կլինի՞. Radikal

03.12.2013   
  
hits: 2482


Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Եթե Էրդողանը չգնա Հայոց ցեղասպանության հուշարձան...» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։

Թուրք սյունակագիրը հրապարակման սկզբում հիշեցնում է 1970-ի ապրիլի 7-ին Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Վիլլի Բրանդի կողմից Լեհաստանում զոհված հրեաների հուշարձանին մեխակներ դնելը։  «Մեխակները դնելուց հետո նա ուղղեց ժապավենը, մեկ-երկու քայլ հետ գնաց եւ պատմության ընթացքը փոխող քայլ կատարեց։ Նա կամաց-կամաց ծնկի իջավ խոնավ աստիճանների վրա եւ ձեռքերը միացրեց առջեւում։ Գետնին կռացած նա այդ քայլով բարձրացրեց իր ազգին»,-գրել է Օրհան Քեմալ Ջենգիզը։

Radikal-ի լրագրողը շարունակել է. «Իսկ մենք Բրանդի չափ խիզախ վարչապետ կունենա՞նք։ Մի օր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտման բիծը այս ժողովրդի վրայից մաքրող մի ղեկավար կլինի՞»։

Լրագրողը հիշեցրել է, որ Դավութօղլուն մի կողմից Շվեյցարիային խնդրում է Հայաստանի հետ հարցերը կարգավորել, մյուս կողմից դիվանագիտական ճանապարհով փորձում է կանպել Ժնեւում հայերի կողմից հուշարձանի տեղադրումը։

Ըստ Օրհան Քեմալ Ջենգիզի՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի բոլոր երկրներում ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են իրականացվել,  Թուրքական պատմագիտական ընկերությունը 2015-ին ընդառաջ գրքեր է հրատարակում, Թուրքիայի ԱԳՆ-ը ամբողջ աշխարհին «թուրքական թեզերը» տարածելու համար ջոկատներ է կազմել։

«Այս երկրում սպանված, բռնաբարությունների ենթարկված, անհամար տանջանքներով մահացածների առաջ հարգանքով խոնհարվելու քաջություն եթե չենք կարողանում ցուցաբերել, գոնե լռենք։

Եթե չենք կարողանում Բրանդի պես ծնկի իջնող եւ ազգի կոտրված պատիվը վերականգնող ղեկավար ունենանք, գոնե հրաժարվենք աշխարհի մասշտաբով ժխտմամբ գովենք մեզ»,-գրել է Radikal-ի սյունակագիրը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը