Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայ երաժիշտների հետ աշխատելը հեշտ է. Գրիգոր Վերներ

05.12.2013   
  
hits: 2504


Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան /սոպրանո, Վրաստան/ եւ Գրիգոր Վերները /բարիտոն, Ռուսաստան/: Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ եւ արիաներ իտալական, ռուսական օպերաներից։

Գրիգոր Վերները ծնվել է Երեւանում, այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում, Մարիինյան թատրոնի մենակատարներից է։ Վերջին անգամ Երևանում եղել է 2002-ին, սակայն հայաստանյան հանդիսատեսի համար ելույթ է ունենում առաջին անգամ։ Ըստ նրա` հայ երաժիշտների հետ աշխատելը հեշտ է։

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամները շատ երիտասարդ են, բայց նաև՝ տաղանդավոր։ Հաճելի էր նրանց հետ աշխատելը»,- նշեց Վերները։

Մարինա Նաչկեբիան էլ ասաց, որ այս տարվա ամռանը դարձել է «Ռիկարդո Զանդոնայի» օպերային մրցույթի /Ռիվա դել Գարդա, Իտալիա/ երրորդ մրցանակի եւ «Արամ Խաչատրյան» հատուկ մրցանակի դափնեկիր: Երգչուհին նշեց, որ ուրախ կլիներ կրկին հանդես գալ հայաստանյան հանդիսատեսի առջև։

Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով խաչատրյանական տարվա շրջանակներում երիտասարդական նվագախմբի կատարած աշխատանքներին, նշեց, որ իրենք հասել են նրան, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ սկսել են կատարել Խաչատրյանի գործերը. «Մասնավորապես` նրանցից մեկը Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, անվանի ջութակահար Անդրեյ Բարանովն է, ով նոյեմբերի 24-ին Մոսկվայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»։ Այն երեկոները, որ 2013-ին նվիրվեցին հայ մեծ կոմպոզիտորին, շատ քիչ են, դրանք շարունակվելու են հետագայում ևս»։

Նշենք, որ օպերային մեներգիչների հետ համատեղ համերգը տեղի էր ունենում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Խաչատրյանի 110-ամյակի առթիվ:

Yerkir.am

Tags: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը