Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Today՝s Zaman». Դավութօղլուի այցը Երեւան կարող է վկայել Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացման մասին

09.12.2013   
  
hits: 2591


NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today՝s Zaman» թերթում նույն պարբերականի թղթակից Սինեմ Ջենգիզի հոդվածը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Երեւան. 2009թ.-ին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորման արձանագրությունների կնքումից հետո այս առաջին դիվանագիտական  քայլը  կարեւոր նշանակություն ունի Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:

Թուրք բարձրաստիճան դիվանագետներից մեկը գաղտնիության հիմունքներով «Today's Zaman» թերթի հետ զրույցում  հայտնել էր, որ Դավութօղլին չի կարողացել Կիեւում հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ երկկողմանի հանդիպում անցկացնել, քանի որ ծանրաբեռնված օրակարգ է ունեցել: Դիվանագետը նաեւ նշել է, որ դեռ պարզ չէ, Երեւանում Դավութօղլու եւ Նալբանդյանի միջեւ հանդիպում կկայանա, թե ոչ, նա հավելել է, որ այնուամենայնիվ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա:

«Չնայած այցը ՍԾՏՀ շրջանակներում է, այն շատ կարեւոր է, քանի որ Թուրքիայի կողմից առաջին այցն է բարձր մակարդակում: Այցը կարեւոր է նաեւ, քանի որ համընկնում է ժամանակահատվածի հետ, երբ Թուրքիան ջանքեր է գործադրում Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այցը թույլ կտա կողմերին քննարկել տարածաշրջանային հարցեր»,- հայտնել է դիվանագետը:

Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետները համարում են, որ Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կմեղմացնի Թուրքիայի արտաքին քաղաքական ծանր բեռը: Թուրքիայի նախկին արտգործնախարար, իսկ ներկայում Անկարայում գտնվող Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի նախագահ Յաշար Յակիշը հայտարարել է, որ Թուրքիան ու Հայաստանը պետք է իրենցից կախված ամեն ինչ անենա, որպեսզի լուծում գտնեն հակասություններին:

Վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն, ով ապրել եւ սովորել է Հայաստանում ու մասնագիտացված է Կովկասի վերաբերյալ հարցերում, նշել է,  որ այդ այցին կարող է հաջորդել իրադարձությունների զարգացում,  եթե Երեւանը բարձր գնահատի թուրքական կողմի արծարծած հարցերին: «Եթե Հայաստանն այս այցը դրական համարի, ապա երկու երկրների միջեւ նոր գործընթաց կարող է սկսվել»,- «Today՝s Zaman» թերթին հայտնել է Օզթարսուն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը