Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մեզ հայտնի Մուսթաֆա Քեմալը հրեա գործարար Յոսսի Կոհենն է. թուրքերը հեգնում են

09.12.2013   
  
hits: 2165


Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։

NEWS.am-ը այս անգամ ներկայացնում է Extra Version-ի «Իրական Մուսթաֆա Քեմալը 1911-ին Տրիպոլիում է զոհվել» հրապարակումը:

Հիշյալ երգիծական հրապարակումը սկսվում է Յոսսի Կոհենի վերաբերյալ հետաքրքիր նկարագրությամբ:  «Յոսսի Կոհենը ծնվել է 1871-ի փետրվարի 24-ին, Գերմանիայում, անգլիական արմատներով հրեայի ընտանիքում եւ Լոուրենս Արաբացու նման կրթվել է անգլիացիների կողմից: 17 տարեկանում մեկնել է Անգլիա եւ իսլամական հասարակությունները խորտակելու համար կրթություն ստացել:  Անգլիացիները մեծ ներդրում են ունեցել իսլամական կայսրություն հանդիսացող Օսմանյան պետությունը կործանելու եւ ԱՄՆ-ը (Ալլահի միացյալ նահանգներ) անգլիականացնելու մեջ:

1982 թվականին Անգլիայում հոր անունը կրող՝ «Չարլիի շոկոլադի գործարանը»  բացեց եւ նետվեց գործարար աշխարհ ու կարճ ժամանակում մեծ կապիտալ դիզեց: 1911-ին Օսմանյան մեծ սպաներից հանդիսացող եւ սուլթան Վահիդեթթինի հետ մտերմությամբ հայտնի Մուսթաֆա Քեմալ փաշան զոհվում է եւ նրա տեղը զբաղեցնելու համար Յոսսի Կոհենն է ուղարկվում անգլիացիների կողմից:

Նա սկսում է  մասոնների կողմից իրեն հանձնարարված ծրագրերն իրականացնել եւ զավթող ուժերի դեմ պայքարող Վահիդեթթինին  հեռացնում եւ ինքն է  նրա տեղում նստում: Նա կործանում է Օսմանյան կայսրությունը եւ սկսում խեղաթյուրել պատմական իրականությունները, այդ սկսում է պայքարել քայքայելու ԱՄՆ-ին (Ալլահի միացյալ նահանգներ) եւ մի շարք թուրք-իսլամական երկներին: Նա նույնիսկ մեր նախնիների խոսքերը գրել է տվել իբրեւ իր ասած խոսքեր: Դրա վառ օրինակն է սուլթան Սելիմի հետ լուսին թռչած առաջին աստղագնաց Կափարիչագործ Հուսեյին էֆենդիի  ասած «Ապագան երկնքում է»  արտահայտությունը:

Ինչպես տեսնում եք լուսանկարում, նա  իրական Մուսթաֆա Քեմալին բոլորովին նման չէ, նույնիսկ մորուք չունի»,-նշվում է հրապարակման մեջ:

Հետաքրքիր է նաեւ Յոսսի Կոհենի եւ Աթաթուրքի միջեւ եղած տարբերության նկարագրությունը, որտեղ նշվում է, թե իրական Մուսթաֆա Քեմալի հասակը 174 սմ էր, իսկ Յոսսի Կոհենինը՝ 168, թե իրական Մուսթաֆա Քեմալը ատամի խոզանակ էր օգտագործում, իսկ Յոսսի Կոհենը ատամները ողողում էր ռաքըով (անիսոնի օղի-խմբ), թե իրական Մուսթաֆա Քեմալը չէր ծիծաղում եւ պարում, իսկ Յոսսի Կոհենը միշտ ծիծաղում էր, վալս ու թվիսթ էր պարում:

Ներկայացված լուսանկարի աջ կողմում գրված է, թե իրական Մուսթաֆ Քեմալը 1911-ին սպանվել է անգլիացիների կողմից, որ նա մորուք է պահում եւ բերանը ատամի խոզանակով էր մաքրում: Իսկ լուսանկարի աջ կողմում գրված է, թե 1911-ից հետո ներկայացվածը հրեա գործարար Յոսսի Կոհենն է, ով մասոն էր եւ առիթի դեպքում սափրվում էր ու ծիծաղում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը