«Genex» ֆիլմի ռեժիսորը, որը պետք է թողարկվեր 2015-ին՝ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, դեռեւս սպասում է Հայաստանի մշակույթի նախարարության պատասխանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել փարիզյան լրագրող Ժան Էկիյանը:
Նրա տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ նախապատրաստվում են ֆիլմերի մի քանի նախագծեր:
Սակայն «Genex» ֆիլմի ռեժիսոր Արտ Սեւադան դժվարությունների է հանդիպել ֆիլմի համար միջոցներ փնտրելիս: Նա դեռեւս սպասում է մշակույթի նախարարության պատասխանին, որը խոստացել էր աջակցել նախագծին: Նա նաեւ ակնկալում է մի քանի գործարարների աջակցությւոնը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ֆիլմը կպատմի 25-ամյա երիտասարդ, գեղեցիկ կնոջ մասին՝ Սալի Սողոմոնի, որը երկար տարիներ անցկացրել է իր ընտանիքի պատմությունն ուսումնասիրելով: