Մոսկվայում կկայանա «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» քաղաքների սուրբծննդյան փառատոնը: Փառատոնը կկայանա դեկտեմբերի 20-հունվարի 8-ը:
Ինչպես հաղորդում է Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը, ռուսական մայրաքաղաքի բոլոր բնակիչներին արդեն լավ հայտնի է «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառի ավանդութը: Ամեն տարի Հայաստանի տարբեր անկյուններից ժամանում են արհեստագործներ, առեւտրականներ, գեղեցիկ նկարների ու հուշանվերների հեղինակներ, վաստակավոր արտիստներ, պարային կոլեկտիվներ:
Տաղավարներում հնարավոր կլինի ձեռք բերել հայկական քաղցրավենիքներ, չրեր, տաք ազգային ուտեստներ, սուրբծննդյան անուշեղեններ ու նվերներ: Տոնավաճառի ընթացքում կանցկացվի նաեւ լավաշի պատրաստման մաստեր-կլաս: