Երկրամաս

Շաբաթ, 13 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Եթե աշխարհում մնա մեկ հայ, Վրեժ Իսրայելյանի գրականությունը կապրի

10.12.2013   
  
hits: 2362


Այսօր տեղի ունեցավ Վրեժ Իսրայելյանի«Եվ ձին իր հեծյալին ասաց» մանկական գրքի շնորհանդեսը:

Իսրայելյանը հետմահու Երկրապահ կամավորական միության կողմից արժանացավ պարգեւի` ՀՀ անկախության մեջ ունեցած իր ներդրման համար:

Երկրապահ կամավորական միության անդամ Հակոբ Հակոբյանը նշեց, որ երբ այս տարի նման պարգեւ ստեղծեց միությունը, իրեն հանձնարարվել էր ներկայացնել ցանկ, թե ովքեր կարող են մրցանակին արժանանալ. ցուցակում առաջինը Վրեժ Իսրայելյանն էր:

«Երբ գեներալ Մանվել Գրիգորյանը հաստատեց ցուցակը, ես զանգահարեցի Վրեժին եւ ասացի, թե այսինչ օրը պետք է գա մրցանակ ստանա. նշանակված օրվանից մեկ օր առաջ Վրեժը վերջ տվեց իր կյանքին: Վրեժն արժանի էր այս մրցանակին, քանի որ ոչ միայն զենքով, այլ նաեւ գրչով էր պայքարել թշնամու դեմ»,-ասաց Հակոբյանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր հերթին նշեց, թե չնայած նրան, որ գրողը չկարողացավ տեսնել իր գիրքը, սակայն նա ապրում է իր գրքերի շնորհիվ եւ մեզ է ապրեցնում:

«Հաճախ համապատասխան վերաբերմունք չենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր մեր կողքին են, եւ մի օր էլ հանկարծ տեսնում ենք, որ նրանք էլ չկան: Ես շատ եմ սիրել Վրեժի կերպարը, նրա գրվածքները, որոնցով կարծես ուզում էր իր պես շեշտակի եւ ուղղորդված մտածել սովորեցնել ընթերցողներին»,-ասաց Միլիտոնյանը:

Գրող Ռոլանդ Շառոյանն էլ իր հերթին նշեց, որ Վրեժ Իսրայելյանի հետ իրենց ընկերությունը միայն մահը բաժանեց: Ըստ Շառոյանի, Իսրայելյանը` որպես գրող, նախանձելի լեզու ուներ, որն այնքան վարպետորեն էր կարողանում իր ծանր մտածողությունը դարձնել իր գրական տարածքը, որ ընթերցողները չէին էլ նկատում:

«Նա կարողանում էր մայրենի լեզուն գրականության մեջ ծառայեցնել իր նպատակին: Մանկական գրականության մեջ շատ դժվար է մայրենի լեզուն լավ բանեցնել, իսկ նա իր գրքում մեծ վարպետությամբ է դա արել: Վրեժն ունիվերսալ էր իր մտածողությամբ. Վրեժի մտածողությունը շատ եմ սիրում` իր հնչեցրած լեզվով»,-ասաց Շառոյանը` հավելելով, որ եթե աշխարհի երեսին մեկ հայ էլ մնա, Իսրայելյանի գրականությունը կապրի:

Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, երեխաներ/Children

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը