Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վերջին 15-20 տարիներին նկարիչների միությունը անկում է ապրել. Հաղթանակ Շահումյան

11.12.2013   
  
hits: 2189


Վերջին 15-20 տարիներին նկարիչների միությունը անկում է ապրել, կորցրել է իր հեղինակությունը եւ ունեցվածքը: Նման բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը (ՀԱՂԹՈ):

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կանոնադրական կոպիտ խախտումներով, երեք տարի ուշացումով սույն թվի դեկտեմբերի -16-ին հայտարարված է նկարիչների միության (նկարիչների միավորման) հերթական համագումարը: Միության ներկայիս ղեկավարները համագումարը անցկացնելու համար ընտրել է մի ժամանակահատված, որը խոչնդոտելու է հեռավոր մարզերում եւ շրջաններում ապրող, Երեւանի ծայրամասերում բնակվող, նաեւ հասակ առած միության անդամների մասնակցությունը համագումարին (նախատոնական հոգսեր, անանցանելի Ճանապարհներ):

Վերջին 15-20 տարիներին նկարիչների միությունը անկում է ապրել, կորցրել է իր հեղինակությունը եւ ունեցվածքը: Այս տարիների ընթացքում նկարիչները օտարվել են միության առօրյայից , դարձել անտարբեր միության Ճակատագրի նկատմամբ: Նկարիչների միության յուրաքանչյուր անդամ իր պասիվությամբ ու անտարբերությամբ, յուրովի մասնակից է դառնում միության անկման գործընթացին նպաստում այդ գործընթացը վարողներին: Այս անկման տարիներին միությունը հիմնականում ղեկավարվել է միանձնյա, կանոնադրական կարգն ու կառուցվածքը առհամարհելով, եւ անտեսելով նկարչին ստեղծագործական խնդիրներն ու միության պարտավորությունները նկարչի հանդեպ: 15 Տարիների շարունակական անկումը բավարար է որպեսզի մենք հասկանանք, որ կառավարման այս սկզբունքներն ու անձինք ի վիՃակի չեն եւ միությունը տանում են դեպի ոչնչացում:

Անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ միությունը կարՃ ժամանակահատվածում կարող է ոտքի կանգնել, օգտակար դառնալ նկարչին, մեր կերպարվեստին ու երկրին: Ուստի, կոչ եմ անում նկարիչների միության բոլոր անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի 16-ի համագումարին: Հակառակ դեպքում, գրավոր արտահայտել իրենց կարծիքը կամ պահանջել համագումարը տեղափոխել մոտակա նպաստավոր ժամանակահատված:

Կոչ եմ անում նաեւ լրատվամիջոցներին եւ պատկան մարմիններին սրտացավ եւ օբյեկտիվ մասնակցություն ունենալ այս համագումարին, քանզի արվեստի հուզող խնդիրները ոչ միայն նկարիչներինն է, այլեւ մեր ժողովրդինն է, երկրինն է:

P.S. Համագումարի անցկացման մասին միության անդամները (ոչ բոլորը) տեղեկացվել են մի քանի օր առաջ հեռախոսազանգով , այնինչ միության անդամների լիարժեք եւ օգտակար մասնակցությունը համագումարին պահանջում է (դա նաեւ օրենքով է նախատեսված), որ միության յուրաքանչյուր անդամ, նախապես համագումարից 25-ից 30- օր առաջ գրավոր տեղեկացված լինի համագումարի օրակարգին, միության առաջնահերթ խնդիրներին, նյութական եւ իրավական փաստաթղթերին: Այս ամենը հնարավորություն կտար համագումարի մասնակիցներին պատշաճ պատրաստվածությամբ ու առաջարկներով ներկայանալ համագումարին»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը