Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Արզամաս քաղաքի իշխանությունների հետ

11.12.2013   
  
hits: 2628


Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Արզամաս քաղաքի իշխանությունների եւ տեղի հայ համայնքի ղեկավարության հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Արզամաս քաղաքում հայի կողմից ռուս երիտասարդի սպանությունից հետո քաղաքում ստեղծված լարված իրավիճակին:

«Իրավիճակը քաղաքում վերահսկսվում է իրավապահների կողմից»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ներկայումս Ռուսաստանի Արզամաս քաղաքում ապրող հայերը պարզապես դուրս չեն գալիս իրենց տներից, քանի որ վտանգ կա, որ սքինհեդներն ու նեոնացիստները հաշվեհարդար կտեսնեն նրանց նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Նիժնի Նովգորոդի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը՝ մեկնաբանելով Ալեքսանդր Սլակաեւի սպանության հետեւանքները, որը Արզամասի կենտրոնում տարերային հանրահավաքի պատճառ էր դարձել:

«Վարկածներից մեկի համաձայն, որը պատմել են սրճարանում աշխատող հայերը, Վաչիկ Բուլախչյանը խորոված պատրաստելիս է եղել, երբ մոտեցել են երկու ռուս երիտասարդները եւ ծխախոտ խնդրել: Նա մերժել է, որը ռուս տղաներին դուր չի եկել եւ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել: Արդյունքում նրանք սկսել են ծեծել Վաչիկին, ով հասցրել է փախչել ու թաքնվել խոհանոցում: Ռուս տղաները մտել են խոհանոց եւ շարունակել են ծեծել Վաչիկին, վերջինս սկսել է օգնություն կանչել:

Օգնության կանչերին արձագանքել են սրճարանի աշխատող 4 հայերը եւ կրկին ծեծկռտուք է սկսվել, այս անգամ 4 հայերն են ծեծել ռուս երիտասարդներին, իսկ Վաչիկը վերցրել է խոհանոցային դանակը եւ հարձակվել ռուսների վրա: Արդյունքում նրանցից մեկը ստացված վնասվածքից մահացել է»,-ասել էր Շահնազարյանը՝ նշելով, որ 27-ամյա Վաչիկ Բուլախչյանը ՀՀ քաղաքացի է, սակայն հայտնի է, որ նա փաստաթղթեր էր պատրաստում, որ ՌԴ քաղաքացիություն ստանա:

Տիգրան Շահնազարյանը նաեւ ընդգծել էր, որ ծեծկռտուքին մասնակցած ռուսի վարկածով՝ նրանք խորոված են պատվիրել, որի որակից դժգոհ են եղել եւ Վաչիկին հայտարարել են այդ մասին: Վիճաբանությունը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի. «Նրանց խոսքով, իրենք կատակել են՝ Վաչիկին հայտարարելով, որ խորովածը վատն է եւ որ նա իրենց վատ է կերակրում: Ի պատասխան՝ Վաչիկը սկսել է հայհոյել»:

Շահնազարյանի խոսքով՝ հակամիգրանտային ավերածությունների ընթացքում հիմնականում արգելել են այն օբյեկտները, որոնք պատկանել են հայերին կամ վարձակալվել նրանց կողմից: Օբյեկտների որոշ սեփականատերեր սկսել են հայերի հետ պյմանագրերը խզել: Նա նաեւ հավելել է, որ իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ մթնոլորը հարթելու: «Սկզբում հակամիգրանտային ավերածությունները կատարում էին հենց Արզամասի հասարակ քաղաքացիները, սակայն շատ շուտով նրանց են միացել նաեւ սքնհեդներ ու նեոնացիստներ ոչ միայն Արզամասից, այլեւ Նիժեգորոդսկայա մարզի մյուս քաղաքներից: Ցավում ենք տեղի ունեցածի համար ու ցավակցում ենք զոհվածի հարազատներին ու մտերիմների եւ խնդրում ենք քաղաքի մթնոլորտն էլ ավելի չլարել»,-եզրափակել է Շահնազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Արզամաս քաղաքում հակամիգրանտային ավերածություններ են տեղի ունեցել: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց: Տեղաբնակները հասցրել են կոտրել մի քանի կրպակների ու խանութների ցուցափեղկեր: Հարձակում գործողների հիմնական նպատակակետ են դարձել երկու հայկական սրճարաններ: Ալեքսանդր Սլակաեւի սպանությունը զանգվածային հանրահավաքի պատճառ է դարձել, որը տեղի է ունեցել Արզամասի կենտրոնում: Տեղաբնակները իշխանություններից պահանջել են փակել բոլոր «ոչ ռուսական» հաստատությունները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, հասարակություն/society, հանցագործություն/crime, այլատյացություն/xenophobia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը