Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքների մասին հազվագյուտ փաստաթուղթ է հայտնաբերվել

12.12.2013   
  
hits: 2734


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին: Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի: Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման: Նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև առանց փոփոխությունների: Շահառուները դարձան բարեգործներ «Ոչ վաղ անցյալում աֆրիկյան մի ցեղախումբ ճանաչեց քրիստոնեությունն ու ընդունեց քրիստոնեական գաղափարներն ու նպատակները: Թե ինչպես նրանք իմացան Մերձավոր Արևելքում իրենց քրիստոնյա եղբայրների կարիքների մասին, պարզ չէ, բայց նրանք եկան այդ գիտակցությանը և այդ ոգով հանգանակություն կատարեցին «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց»-ին՝ սովյալ հայերին սնունդով ապահովելու համար: Հանգանակված գումարը ճանապարհորդության ընթացքում ոչ միայն չարժեզրկվեց, այլև դարձավ ավելի օգտակար: Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելի Ժ. Դ. Մբենկո-Նյանգին ուղարկել է մի լուսանկար: Նա ունի շուրջ երկու հարյուր հիսուն հետևորդ: Լուսանկարի տղամարդիկ այդ միաբանությունից են, որոնց նա խրախուսել և օգնել է հաղթահարել տեսախցիկի առաջ կանգնելու սնահավատությունը: Լուսանկարի առաջին երկու շարքում «կարմիր» հետևորդներն են, ովքեր իրենց ներկում են կավաքարով և գնում են դեպի գյուղ մերկ մարմնով: Հետևում գտնվողները, ովքեր կրում են բաճկոններ ու մանյակներ, ավելի քաղաքակիրթ չէին, քան իրենց քույրերն ու եղբայրները երկու տարի առաջ: Անկախ նրանց քաղաքակրթությունից, քրիստոնեական բարեգործությունը նրանց սրտերում էր, որն էլ փրկեց իրենց քրիստոնյա եղբայրներին: Նրանց բարեգործությունը արժանի է երախտագիտության»:

<

Tags: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, կրոն/religion, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը