Այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանը փոխանցող նախագահությունը հանձնեց Բուլղարիային:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լրագրողների որոշ հարցերին, մասնավորապես` հանդիպելո՞ւ է Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ ի՞նչ հարցեր է քննարկելու:
Նալբանդյանը նշեց, որ, այո, հանդիպելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության բոլոր արտգործնախարարներին, այդ թվում` նաեւ Դավիթօղլուին, իսկ թե ինչ հարցեր կքննարկվեն, կներկայացվի հանդիպումից հետո:
Լրագրողների մուս հարցին, թե Թուրքիան ամեն անգամ փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, Նալբանդյանը պատասխանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր են միայն առանց նախապայմանների
Yerkir.am