Երկրամաս

Երեքշաբթի, 09 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայերը խաշ ուտելիս «բարի լույսը» նշում էին մեկ բաժակ թթի օղիով

16.12.2013   
  
hits: 3032


Ավանդական խաղողագործության ու գինեգործության երկիր հանդիսացող Հայաստանում օղի ավելի հաճախ են օգտագործում, քան խաղողի գինի: Որո՞նք են երեւույթի պատճառները. NEWS.am-ի հարցերին պատասխանել է Հայաստանի գինեգործների միության նախագահ, գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը:

- Հայաստանն օտարերկրացիների մոտ ասոցացվում է որպես խաղողի, գինեգործության երկիր.. Բայց մեր շատ համքաղաքացիներ գինու փոխարեն նախընտրում են օղին: Մի՞շտ է այդպես եղել: 

- Ալկոհոլային խմիչքների շարքում մեզ մոտ գերիշխում էր գինին: Այժմ հաստատված է, որ պատմական Հայաստանը գինու ծննդավայրն է, այսինքն, խաղողագործությունը եւ գինեգործությունը առաջին անգամ ի հայտ են եկել դրա տարածքում: Նույնիսկ Ք.Ա. երրորդ հազարամյակում հարեւան երկրներում գիտեին Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության մասին, ինչի մասին վկայություններ կան նաեւ Հին Կտակարանում:

- Ի՞նչ վկայություններ:

- Առաջին գրավոր հիշատակությունը Նոյի մասին աստվածաշնչյան վկայությունն է, որի տապանը կանգնել էր Արարատ լեռան գագաթին: Այստեղ էլ Նոյը տնկել է խաղողի որթը՝ այդպիսով սկիզբ դնելով խաղողագործությանը եւ գինեգործությանը: Գինու հանդեպ Նոյի անզուսպ սերը պատճառ հանդիսացավ նահապետի եւ նրա որդի Քամի միջեւ հակամարտության համար: Արարատը, որպես խաղողագործության ծննդավայր, պատահաբար չի ընտրված աստվածաշնչյան վկայությունում:

Հին ժամանակներում, հազարավոր տարիներ առաջ, Հայաստանի տարածքը տարածաշրջանում հայտնի էր որպես խաղողագործության, գինու եւ խաղողի պաշտամունքի կենտրոն: Ուխտավորներ հազարավոր կիլոմետրեր էին անցնում այստեղ գալու համար, որպեսզի զոհ մատուցեն գինու աստվածություններին՝ ապագա կյանքում վերածնվելու համար: Գինեգործության պաշտամունքի մասին են վկայում պատմական եւ ժամանակակից Հայաստանի տարածքում հնագիտական բազմաթիվ գտածոները:

- Դրանց թվո՞ւմ է նաեւ Արենի գյուղի մոտակայքում գտնովող քարանձավում աշխարհում գինեգործության վերաբերյալ հնագույն գտածոն…

- Ճիշտ եք, Արենի գյուղին մոտակա քարանձավում (Վայոց Ձորի մարզ՝ Ա. Խաչատրյան), հայտնաբերվել է գինու՝ աշխարհում հնագույն արտադրման վայր: Գինեգործական համալիրը վնազագույնը 6.5 հազար տարեկան է: Հավելեմ, որ այդ ժամանակ Արենիում գինեգործությունն ու գինու օգտագործումը արարողակարգային, ծիսական բնույթ էր կրում:

Մեկ այլ բնակավայրում՝ ներկայիս Ագարակ գյուղի հարեւանությամբ, նույնպես գիենգործական հնագույն տնտեսություններ են հայտնաբերվել: Դրանց շրջապատող լայն հարթակները թույլ են տալիս ենթադրել, որ վերջիններս ամենայն հավանակայությամբ ծառայել են ծիսակատարությունների, այդ թվում «սրբազան ամուսնությունների» ժամանակ: Պատահական չէ, որ հայերն ի տարբերություն մյուս ժողովուրդների, գինու մի քանի աստվածություններ են ունեցել:

- Այսինքն մեր նախնիները օղի առհասարակ չէին օգտագործո՞ւմ:

- Պատմականորեն հայերը միշտ օղի օգտագործել են: Ուրարտուի թագավորության շրջանում, հելլենիստական դարաշրջանում, միջին դարերում… Սակայն սկզբնական շրջանում օղին հասարակության այն ժամանակվա վերնախավի համար էր: Համարվում էր, որ դրանում հսկայական էներգիա է կուտակված, որին հասարակ մահկանացուները դժվարությամբ են դիմակայում: Ուստի օղի կարող էին խմել միայն արքաները…աստվածները: Դա արքայական ըմպելիք էր:

- Որո՞նք էին պատճառները, որ օղին արքայական ըմպելիքից դարձավ հասարակության բոլոր շերտերին հասանելի: Ինչպե՞ս առհասարակ օղին ճնշեց խաղողի գինուն:

- Դրան նպաստել են մի շարք գործոններ, որոնց արմատները գալիս են դեռ միջնադարից: Սկզբում նշենք, որ Հայաստանի լեռնային շրջաններում խաղող չէին մշակում, ուստի այնտեղ գինի չկար: Սակայն լեռնականները նույնպես մարդ են, նրանք էլ խմել ցանկանում… Ուստի հարթավայրերի բնակիչները նրանց փոխանակման կարգով գինի էին տրամադրում:

Հասկանալի է, որ մեծ քանակությամբ գինու տեղափոխումը լեռնային ճանապարհներով մեծ դժվարություններ էր հարուցում: Այս խնդիրը լուծվեց բավականին ինքնատիպ կերխով լուծվեց. գինուց օղի էին թորում, որն էլ երկրի լեռնային շրջաններ էին ուղարկում: Խնայողությունը տեսարժան էր. գինու յուրաքանչյուր 10 լիտրը փոխարինվում «միայն» երկու լիտր օղիով: Այնպես որ, երկրի լեռնային տարածքներում ստեղծվեց սպիրտային խմիչքի՝ օղու օգտագործման մշակույթը գինու փոխարեն:

- Լեռնային շրջաններում պարզ է, սակայն հարթավայրային տարածքներում նույնպես օղի էին օգտագործո՞ւմ…

- Ինչպես հիշում եք, 1828թ.-ին այն բանից հետո, երբ Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, շատ հայկական ընտանիքներ Իրանից եւ Թուրքիայից տեղափոխվեցին այստեղ: Հայերի զնագվածային արտագաղթը կանխելու համար, պարսկական կառավարությունն արգելեց իր ենթականերին հայերից գնել նրանց ունեցվածքը: Ուստի Արեւելյան Հայաստան հիմնականում գաղթում էին «աղքատ» լեռնային շրջանների բնակիչները, որոնք կորցնելու ոչինչ չունեին: Հենց նրանք էլ Արեւելյան Հայաստան իրենց հետ բերեցին օղի օգտագործելու մշակույթը: Կա նաեւ այլ գործոն. Ցարական Ռուսաստանում օղու նկատմամբ մենաշնորհի վերացումից հետո, նույն 1828թ.-ին Արեւելյան Հայաստանում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին դրա արտադրության համար:

- Հասկանալի է, որ մենաշնորհի վերացումը նպաստել է օղու արտադրությանը: Սակայն ի՞նչն է խանգարել գինու արտադրությանը:

- Արեւելյան Հայաստանում հաստաված քոչվոր մահմեդականների համար ալկոհոլը կրոնական արգելքի ներքո էր, այնպես որ նրանք աճեցնում էին խաղողը միայն ուտելու համար: Իսկ այդ տեսակներից որակյալ գինի ստանալ հնարավոր չէ, դրանք հարմար են միայն «լավ» օղու արտադրության համար:

Այդ պատճառով, երբ հայերը վերոնշյալ մահմեդականներից վարձակալում կամ գնում էին խաղողի որթերը, ապա սկզբում խաղողի այդ տեսակները օգտագործում էին որպես հումք օղու արտադրության ժամանակ, այլ ոչ թե գինու: Մասնավորապես, այդպես էր կիրառվում Արարատյան դաշտավայրում: Բացի այդ, արեւելահայերը երկար ժամանակ ազատված էին օղու հարկից, ինչը նույնպես նպաստում էր դրա արտադրությանտ, եւ հետեւաբար նաեւ սպառմանը:

- Ո՞ր գործոնները նպաստեցին խորհրդային տարիներին օղու օգտագործման աճին:

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, խորհրդային բանակի զորացրման ընթացքում մեր հայրենակիցներից տուն վերադարձավ մոտ 600 հազար մարդ: Գաղտնիք չէ, որ ճակատում զինվորներին օրական «պարենի» հետ 100 գրամ օղին էին տալիս: Վերադառնալով հայրենիք` բանակից զորացրված հայերը շարունակել են այդ «ավանդույթը»:

Այնուհետեւ հանրապետությունում զարգացավ կոնյակի արտադրությունը եւ այն իր տեղը զբաղեցրեց հասարակության շրջանում՝ օղու փոխարեն: Վերակառուցման դժվարին տարիներին սպառողը որակյալ գինու փոխարեն նախընտրում էր էժանը, սակայն ավելի թունդը, ինչպես պորտվեյնը… Այս հանգամանքները բացասաբար անդրադարձան հանրապետության բնակչությա շրջանում գինու օգտագործման վրա:

- Հայկական ավանդական խաշը հնարավոր չէ պատկերացնել առանց օղու… Խաշի հրավիրված հյուրերը, որպես կանոն, իրենց հետ հենց օղի են բերում…

- Միշտ չէ, որ այդպես է եղել: Մի ժամանակ ավանդույթ կար, այսպես կոչված «բարի լույս»,  երբ վաղ առավոտյան մեկ բաժակ թթի թունդ օղի էին խմում: Իսկ խաշը, ինչպես հայտնի է, ուտում են հենց վաղ առավոտյան՝ նախապես հրավիրված հյուրերի հետ: Ուստի խաշի սեղանի շուրջ առաջին կենացը մեկ բաժակ թթի օղիով էին խմում: Ահա միայն երկրորդ կամ երրորդ կենացից էին անցնում ավելի թունդ գինու: Միայն այդ ավանդույթի հետեւանքով խաշի հետ սկսեցին օղի խմել:

Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը

Հ.Գ. Ավելի քան քառորդ դար առաջ որակյալ «գործարանային» օղին արժեր շատ ավելի թանկ, քան խաղողի չոր գինի: Սակայն այդ գործոնը ոչ մի կերպ չի ազդել օղու օգտագործման կրճատման վրա: Այժմ, երբ աղքատության մակարդակն այդքան բարձր է, իսկ կասկածելի որակի օղին խաղողի գինուց կրկնակի անգամ էժան է, «կանաչ վիշապի» տարածվածությունն աճում է...

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, պատմություն/history, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը