Երկրամաս

Չորեքշաբթի, 10 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Հայրենադարձության» հրաւեր Դաւութօղլուի կողմից` սփյուռքահայությանը

16.12.2013   
  
hits: 1762


Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին  տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային  նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կամ լռում էր այդ բոլորի մասին, կամ խնամքով անուշադրության մատնում եւ կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։

Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե' հայաստանյան եւ թե' սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։

Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիև եւ Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դաւութօղլուն զիջել է այցելելու Երեւան։

Մինչ իր որոշելը Դաւութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։

Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դաւութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։

Թվում էր թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դաւութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով, Դաւութօղլուն մշուշի մեջ է թողել, թե ի վերջո ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։

Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դաւութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դաւութօղլուի հետ կայացած խոսակցությանը։  Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։

Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։

Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դաւութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դաւութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…

 Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը