Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի երևանյան այցը ոչինչ չտվեց թուրքական կողմին. քաղաքագետ Սերգեյ Շաքարյանց

17.12.2013   
  
hits: 2753


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու այցը Երևան ոչինչ չտվեց թուրքական կողմին, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Դավութօղլուն դեկտեմբերի 12–ին  մասնակցել է Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ–երկրների արտգործնախարարների 29–րդ հանդիպմանը։

«Դավութօղլուն հեռացավ Երևանից` հասկանալով, որ Հայաստանում իր բոլոր հայտարարությունները և մեսիջները չափազանց սթափ են ընդունվել։ Նա չէր կարող չնկատել, որ մեր ԱԳՆ–ն, որը միշտ հանդուրժող է և բաց` բանակցությունների համար, այս անգամ  բավական կոշտ դիրք էր բռնել։ Այսպիսով, Դավութօղլուն իր հետ տարավ հայկական կողմի որոշ մեսիջներ»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը։

Ըստ Շաքարյանցի, հայկական կողմի կոշտ դիրքորոշման վրա որոշ աստիճանով ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի բարեկամ երկրներ Իրանն ու Ռուսաստանը։

«Ես չեմ կասկածում, որ ՌԴ–ն և Իրանը Հայաստանին նախազգուշացրել են, որ որոշ հարցերում հայկական կողմը պետք է կոշտություն դրսևորի, մասնավորապես տարածքների միակողմանի զիջումների հարցում, որոնք իրենց հերթին կարող են ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա»,– պարզաբանեց Շաքարյանցը։

Նա ավելացրեց նաև, որ Դավութօղլու այցը հայ–թուրքական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չբերեց։

«Այդ այցը էական փոփոխություններ և արդյունքներ չունեցավ, սակայն այն որոշ չափով եզրափակեց հայ–թուրքական հարաբերությունների մի մեծ էջ»,– ասաց քաղաքագետը` պատասխանելով «Նովոստի–Արմենիայի» հարցին։

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ թուրքական դիվանագիտության համար անցյալ տարին  «կործանարար» էր միանգամից մի քանի ռազմավարական հարցում, մասնավորապես` Հայաստանի հետ հաշտվելու, քրդերի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերում։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Անկարան ղարաբաղյան հարցում սատարում է ադրբեջանական կողմին, ինչպես նաև շատ սուր է արձագանքում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և

«Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացի շարունակմանը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:

Նովոստի–Արմենիա

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը