Երկրամաս

Կիրակի, 15 հունիսի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա նկարահանել են համանուն մուլտֆիլմը

17.01.2014   
  
hits: 4167


2014-ը հոբելյանական է մեծն գրող Հովհաննես Թումանյանի համար. այս տարի լրանում է գրողի 145-ամյակը: Հովհաննես Թումանյանի«Ծիտը» հեքիաթի հիման վրա «HY»ընկերության գործադիր պրոդյուսեր Արեւ Ավանեսյանը եւ բեմանկարիչ Մայդա Շանդեզ Ավագյանը նկարահանել են համանուն մուլտֆիլմը:

Արեւ Ավանեսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 2013-ին, երբ Նարեկացի արվեստի միության ծրագրերից մեկով որպես կամավոր Հայաստան էր ժամանել Մայդա Ավագյանը, վերջինս սկսել է աշխատել երեխաների հետ` սովորեցնելով ձեռքի աշխատանքներ` տիկինիկներ պատրաստել, ստվերների թատրոն անել:

«Ու քանի որ 2013-ն էլ Շուշիում Թումանյանական տարի էինք հայտարարել, Մայդան սկսեց հենց Շուշիում աշխատել երեխաների հետ: Արդյունքում մանրանկարչության տարրերով թղթից ծիտիկներ, տիկնիկներ պատրաստեցին եւ մուլտֆիլմի պես մի բան ստեղծվեց` «Գիրք մանկաց»: Այդ ամենը տեսնելով` մուլտֆիլմը նկարահանելու մտահղացումը ծագեց»,-ասաց Ավանեսյանը:

Նրա կարծիքով, ծտի կերպարը բավականին տարօրինակ է մուլտֆիլմում, քանի որ այդպես էլ չես հասկանում` կերպարը լա՞վն է, թե՞ վատը: Այն, Ավանեսյանի հավաստմամբ, շատ կոլորիտային է եւ մեզ բնորոշ, քանի որ մեր օրերում հաճախ մեկը մեկին լավություն է անում, եւ փոխարենն ինչ-որ բան ուզում:

«Լուսանկարիչ Արեւիկ Դանիելյանի օգնությամբ հենց Շուշիում էլ նկարահանեցինք մուլտֆիլմը: Այն ձայնագրեցինք Նարեկացի արվեստի միության ձայնագրման ստուդիայում ձայնագրեցինք, հեքիաթասացին կարդում է Կարեն Ջանգիրովը, իսկ ծտի կերպարի համար բավական երկար ժամանակ պահանջվեց մեզ համար: Քանի որ մենք երեխաների հետ աշխատում էինք, շփվում դժվար էր ընտրել ձայն, քանի որ ձայնի մեջ մենք տեսնում էինք երեխային: Կողմնակի աչք էր պետք, եւ մենք ձայնագրեցինք մի քանի երեխաների եւ դրանք տվեցինք, որ մեր ընկերները լսեն. բոլորն ընտրեցին 5-ամյա Ավետիս Իսկենյանին»,-ասաց Ավանեսյանը` հավելելով, որ մուլտֆիլմում հնչում է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը, իսկ այնտեղ առկա բոլոր տիկինիկներն երեխաներն են պատրաստել:

Ըստ Ավանեսյանի, իրենք ցանկություն ունեն մուլտֆիլմը թարգմանել ռուսերեն եւ անգլերեն` ավելի շատ երեխաների այն հասանելի դարձնելու համար:

«Կուզեինք նաեւ ֆրանսերեն թարգմանել, քանի որ Մայդան արդեն մեկնել է Ֆրանսիա եւ, ցավոք, մուլտֆիլմը չի տեսել եւ հետո` այնպես չէ, որ Թումանյանի հեքիաթները միայն հայ երեխաների համար են, միայն հայերին են հասկանալի: Երեխաները սիրով են նայում այն, քանի որ մուլտֆիլմը շատ գունավոր է, բարի եւ տաք լիցքեր է փոխանցում»,-ասաց Ավանեսյանը:

Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը