Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Խաչատրյանի անվան տրիոն 2013թ.–ին ավելի քան 20 համերգ և վարպետության դաս է անցկացրել Հայաստանում

19.12.2013   
  
hits: 2093


Խաչատրյանի անվան տրիոն` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ (ապրանքանիշը` Beeline), 2013թ.–ին ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր է անցկացրել մայրաքաղաքի և Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների սաների համար, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը։

«Այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ակտիվ մասնակցություն են ունեցել մայրաքաղաքի և հանրապետության մարզերի մշակութային կյանքում, մասնավորապես` մեծ հայ կոմպոզիտոր  Արամ Խաչատրյանի 110–ամյակի տոնակատարության շրջանակում»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շահգալդյանը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, որ իրենց ընկերության և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ գործընկերությունը արդեն երեք տարվա պատմություն ունի, և այդ ընթացքում հարյուրավոր օժտված երեխաներ կրթաթոշակներ են ստացել և դասեր` հայտնի երաժիշտների կողմից, հայտնում է telecom.arka.am կայքը։

«Դասական երաժշտության ստեղծագործությունը կարելի է ունիվերսալ լեզու անվանել, որը որտեղ էլ հնչի, թարգմանության կարիք չունի։ Այդ հիանալի արվեստը համախմբում է մարդկանց, բարելավում մեր կյանքը։ Իր սոցիալական ծրագրերով «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է կյանքի հունը փոխել դեպի դրական կողմ։ Մենք հավատում ենք, որ տաղանդավոր երիտասարդ սերնդի համար գործադրած ջանքերն իրենց պտուղներ կունենան և հայկական երաժշտության արվեստում ի հայտ կգան նոր անուններ, որոնք կհամալրեն համաշխարհային դասական երաժշտության գանձարանը նոր երաժշտական գլուխգործոցներով»,–նշեց Պյատախինը։

Տրիոյի դաշնակահարուհի, Խաչատրյանի անվան տուն–թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ միջոցառումները կշարունակվեն նաև 2014թ.–ին։

«Մեզ համար շատ կարևոր է և պատիվ է համագործակցել այնպիսի լուրջ կազմակերպության հետ, ինչպիսին է Beeline–ը, քանի որ դա լրացուցիչ ազդակ է մեր գործունեության զարգացման համար։ Հուսով ենք, որ «ԱրմենՏել» ընկերության օգնությամբ  մենք կկարողանանք գոնե փոքր–ինչ բարելավել իրավիճակը դասական երաժշտության կրթության բնագավառում»,– նշեց նա։

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է որպես «Arsika» տրիո 1999 թվականին։ Հյուրախաղեր է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում։ Տրիոն սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ, ներկայացնում է նրանց նոր ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը նվիրվել են հենց այս երաժշտական կոլեկտիվին։ Երաժշտության ոլորտի քննադատները նշում են, որ տրիոն հանդես է գալիս վիրտուոզ կատարումներով, իրական երաժշտականությամբ և ոճի զգացումով։ 2006թ.–ից ի վեր ներկայանում է հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան  (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակահար), Կարեն Քոչարյան  (թավջութակահար)։

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը  2010թ.–ին հիմնել են Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները։  Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է դասական երաժշտության ոլորտում կրթական, լուսավորչական և բարեգործական ծրագրերին։ «ԱրմենՏել» ընկերությունը 2011թ.–ից հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Նովոստի–Արմենիա

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը