Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լիբանանյան գործարարները Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են կատարել

24.12.2013   
  
hits: 8390


Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը բարձր է գնահատել 2013 թ-ին հայ- լիբանանյան հարաբերությունների մակարդակը` ընդգծելով Լիբանանի աճող ներկայությունը հայկական տնտեսության մեջ: «Հայ-լիբանանյան հարաբերությունները շատ կարևոր են: Դրանք այժմ ավելի են բարելավվում, ինչը նպաստում է հայ և լիբանանցի ժողովուրդների մերձեցմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պարոն Մաքարոնը` հավելելով, որ երկկողմ տնտեսական համագործակցությունն աճում է գրեթե բոլոր բնագավառներում` հեռահաղորդակցություն, բանկային գործ, առևտուր և զբոսաշրջություն: Լիբանանյան մասնավոր սեկտորի` Հայաստանում կատարած ներդրումներն, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ 400 միլիոն դոլար: Դեսպանը ողջունեց Բեյրութ-Երևան վերականգնված օդային հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս լիբանանահայերին առանց դժվարության հայրենիք գալ: Middle East Airlines ավիաընկերության չվերթներով անցնող տարում ավելի քան 5 հազար լիբանանահայ է Լիբանանից եկել Հայաստան:

Ժան Մաքարոնի գնահատմամբ` Հայաստանը և Լիբանանը նաև երկկողմ սերտ համագործակցություն են ծավալում քաղաքական ոլորտում: «Հայաստանն աջակցում է Լիբանանին քաղաքական բոլոր հարցերում, իսկ Լիբանանն, իր հերթին, աջակցում է Հայաստանին քաղաքական իր բոլոր նախաձեռնություններում»,- ասաց դեսպանը` վկայակոչելով 2011 և 2012 թվականներին Լիբանանի և Հայաստանի նախագահների փոխադարձ այցերի ժամանակ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը, որի ժամանակ ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Դեսպանն անդրադարձավ նաև Լիբանանի հայ բնակչությանը` ընդգծելով, որ հայերը Լիբանանում շատ հաջողակ են հատկապես առևտրի, բիզնեսի և մշակույթի ոլորտներում, ինչը կարևոր հենք է Լիբանանի տնտեսության համար:

Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.: 2011 թվականին` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Մեկ տարի անց պատասխան այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ARMENPRESS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, տնտեսություն/economics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը