Գարի Տերացուն իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում: Չնայած իր համեմատաբար խաղաղ կյանքին՝ նա հիշում է ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է ցեղասպանությունից փրկված մայրը:
Ինչպես գրում է «Las Vegas Review-Journal»-ը, սերը մոր նկատմամբ ստիպել է նրան մասնակցել ջարդերից փրկված կանանց հիշատակին նվիրված արձանի կանգնեցմանը: «Կինս եւ ես ճանապարհորդել ենք ողջ աշխարհում, եղել ենք հայկական տարբեր կենտրոններում,- պատմել Տերացուն:- Սակայն մենք երբեք ոչինչ չենք տեսել, որ նվիրված լինի հայ կանանց հիշատակին, ովքեր փրկվել են ցեղասպանությունից: Ես ցանկացել եմ կյանքի կոչել մորս մտադրությունները եւ արժանին մատուցել այդ կանանց»:
Տերացուն ծնվել է Հալեպում, Սիրիանում, որտեղ հաստատվել են ծնողները ցեղասպանությունից փրկվելուց հետո: Ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եը խլել է մոտ 1.5 մլն մարդու կյանք: «Մայրս պատմում էր ջարդի սարսափների մասին: Նա պատմում էր, թե որքան շատ կանայք են տուժել»,- ընդգծել է տղամարդը:
Ամեն տարի ապրիլի 24-ին մարդիկ ողջ աշխարհում հավաքվում են, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերին: Լաս-Վեգասում Հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու քարտուղար եւ Հայ-ամերիկյան մշակութային ընկերության անդամ Ատրուշան Արմենյանի խոսքով՝ Տերացուն կարողացել է գտնել քանդակագործ Ռոման Գալստյանին, ով 1915թ.-ի ցեղասպանությունից փրկված եւ նոր սերունդ ծնած հայ մայրերի բրոնզե քանդակն է ստեղծել: «Փրկված մայրը» քանդակը տեղադրվել է Լաս-Վեգասում Հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ: