Երկրամաս

Կիրակի, 15 հունիսի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

100-ամյա տարելիցով չի ավարտվելու պահանջատիրական աշխատանքը. Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբ

09.01.2014   
  
hits: 6555


Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի համար 2013 թվականը շատ արգասաբեր էր. այս տարի արձանագրվել են նոր հաջողություններ Հայ դատի աշխատանքներում, որում իրենց նպաստն են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդն առհասարակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող 2013 թվականին կատարված աշխատանքները ներկայացրեց Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը:

-Պարոն Ղահրամանյան, 2013 թվականը իրադարձություններով հարուստ տարի էր Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի համար: Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

-Տարին սկսվեց Նոր Հարավային Ուելսի երկու պալատներում ասորիների, հույների ցեղասպանությունները ճանաչող և 1997 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձևի միաձայն ընդունմամբ: Ինչը պատճառ հանդիսացավ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես գա աղմկահարույց հայտարարությամբ, որով արգելվեց բանաձևը սատարած խորհրդարանականների այցը 2015 թվականին Թուրքիայում Առաջին համաշխարհայինի ժամանակ զոհված ավստրալացի զինվորների հիշատակի 100 ամյա տարելիցի միջոցառմանը:

Հուլիսին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան և, որ ավելի կարևոր է, Լեռնային Ղարաբաղ այցելեց Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում գտնվող պատգամավորները տարիներ շարունակ աշխատել են հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի: Այցի նպատակն էր, որ հայկական հարցի լուծման գործում մեծ ավանդ ունեցող այս պատգամավորներն իրենց աչքով տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայկական բազմադարյա մշակույթին և պատմությանը և, հետ վերադառնալով, ավելի մեծ ոգևորությամբ շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունն Ավստրալիայում: Յոթնօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Իսկ նոյեմբերին հայտնի դարձավ, որ թուրքական համայնքը հրավիրել է ամերիկացի պատմաբան Ջասթին ՄքՔարթնիին, ով հայտնի է Հայոց ցեղասպանությունը ժխտող դիրքորոշմամբ: Ավստարալիայի Հայ դատի հանձնախմբի ջանքերի և հետևողականության շնորհիվ ավելի վաղ չեղյալ էին համարվել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քարոզող երկու միջոցառումներ` Մելբուռնի համալասարանում և Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահում: Իսկ նոյեմբերի 21-ին Ավստրալիայի մայրաքաղաք Քանբերայի խորհրդարանի շենքում նախատեսված թրքամետ ելույթը ձախողվել էր: Ներկա են եղել միայն երեք պատգամավոր: ՄքՔարթնիի միջոցառմանը զուգահեռ հայտարարություն են արել Ավստրալիայի Բենելոնգ շրջանի լիբերալ պատգամավոր Ջոն Ալեքսանդրը և Գրինվեյ շրջանի պատգամավոր Միշել Ռոուլանդը և խորհրդարանի, ԶԼՄ-ների և հասարակության ներկայացուցիչների առջև վերահաստատել Հայոց ցեղասպանության փաստը:

- Ինչպե՞ս է Հայ դատի հանձնախումբը պայքարում թուրքական ժխտողական քաղաքականության դեմ:

-Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու թուրքական ռազմավարությունն Ավստրալիայում շատ նման է այլ երկրներում կիրառվող ռազմավարությանը: Հաճախ ենք լսել, որ որևէ խորհրդարանի կամ պետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո թուրքական կառավարությունը զանազան ճնշումներ և սպառնալիքներ է սկսում գործադրել, ինչն Ավստրալիայում ավելի է սաստկացել մանավանդ վերջին 12 ամսվա ընթացքում: Թուրքիայի հյուպատոսները և դեսպանը սկսել են ծանր աշխատանք տանել ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Ի հակադրություն՝ մենք շարունակում ենք ուսուցողական աշխատանքները խորհրդարանականների հետ՝ նրանց Հայոց ցեղասպանության մասին կրթելու նպատակով: Մենք շատ կարևոր զենք ունենք մեր ձեռքում, որի դեմ թուրքական ճնշումները և քարոզչությունն անզոր են՝ դա Ավստրալիայի պատմությունն է, որ կապված է Հայոց ցեղասանության հետ: 1915-1923 թվականներին Ավստրալիայի ժողովուրդը մեծ նյութական օգնություն է ցուցաբերել ցեղասպանության վերապրածներին և որբերին: Օրինակ` 1920-ական թվականներին ավստրալացիները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լիբանանի որբանոցում ապաստանած 1500 որբերի: Հետևաբար, մեր նպատակն է կրթել ավստրալացի օրենսդիրներին, որ Հայոց ցեղասպանությունը առնչվում է ոչ միայն հայերին և թուրքերին, այլ այն նաև հայ-ավստրալական ընդհանուր պատմություն է:

-Հայտնի է, որ նախկինում հայամետ դիրքորոշում ունեցած ավստրալացի մի շարք գործիչներ թուրքական վերջին սպառանլիքներից հետո սկսել են վերապահումով մոտենալ խնդրին` Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտավախությամբ: Օրինակ, նախկին ԱԳ նախարար Բոբ Քարը, ով առաջ նշանակալի ներդրում էր ունեցել Ավստրալիայում Հայ դատի խնդիրների բարձրացման գործում, այս տարի հանդես եկավ հասկասական հայտարարությամբ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Ցավոք, աշխարհի տարբեր հայ համայնքներ նման փորձ ունեն, երբ հայամետ գործիչների մի մասը, բարձր պաշտոններ ստանձնելով, անմիջպես մոռանում են իրենց խոստումները և դիրքորոշումը Հայկական հարցի հանդեպ: Նույնը տեսանք նաև Նոր Հարավային Ուելսի նախկին վարչապետ Բոբ Քարի պարագայում, ով, դառնալով Ավստրալիայի ԱԳ նախարար, հայտարարեց, թե «Ավստրալական պետությունը այս պատմական հարցի շուրջ դիրքորոշում չունի»: Մեր արձագանքը չուշացավ: Մենք կարողացանք հանդիպում կազմակերպել ԱԳ նախարարի հետ և մեր բողոքի ձայնը բարձրացնել այդ կապակցությամբ: Սեպտեմբերին կայացած դաշնային ընտրություններում կառավարությունը փոխվեց: Այժմ ունենք նոր ԱԳ նախարար և Կառավարություն, որի 20 տոկոսը մշտապես Հայոց ցեղասպանության պահանջատեր է եղել: Մեծ հույս ունենք, որ այդ անձինք կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

-Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն իսկապես առանաձնանում է նրանով, որ երկու անգամ ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում ձեր կողմից, որ մյուս նահանգները նույնպես հետևեն նրա օրինակին:

-Լուրջ աշխատանքներ ենք տանում Ավստրալիայի մյուս նահանգների հետ, որպեսզի նրանք էլ Նոր Հարավային Ուելսի նման ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Արցախի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 2009 թվականին Ավստրալիայի մեկ այլ նահանգ` Հարավային Ավստրալիան, նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Միաժամանակ մեծ աշխատանք է տարվում Ավստրալիայի կառավարության հետ` մանավանդ, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Բանակցությունները գլխավորապես տարվում են խորհրդարանական շրջանակների հետ: Հաճախ այցելություններ ենք կատարում մայրաքաղաք Քանբերա, հանդիպումներ ունենում տեղի գործիչների հետ, որոնք արդեն պատրաստ են բանաձև ներկայացնել, ինչպես նաև այն պատգամավորների հետ, ովքեր դեռ անորոշ դիրքորոշում ունեն այս հարցի շուրջ: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայոց ցեղասպանությունը որևէ առանձին կուսակցության հարց չէ, այլ խորհրդարանի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է իր ձայնը բարձրացնել ընդդեմ ցեղասպանություն երևույթին առհասարակ:

Մեր աշխատանքները չեն սահմանափակվում միայն Հայոց ցեղասպանության և ԼՂՀ անկախության ճանաչման խնդրով, մենք նաև գործունեություն ենք ծավալում ավստրալական միջավայրում Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման ուղղությամբ` փորձելով օժանդակել Հայաստանի տնտեսական և ֆինանասկան բարելավմանը: Կարևոր է նշել, որ Ավստրալիայում զգալիորեն բարձրացել է իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին: Մոտ վեց տարի առաջ շատ քիչ պատգամավորներ գիտեին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի իրականացրած ոճրագործությունների մասին: Իսկ այսօր բոլորը քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության իրողության մասին, ծանոթ են Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանը ներկայացված է որպես անկախ և հպարտ պետություն: Պետություն և ժողովուրդ, որ, տեսած լինելով ցեղասպանություն, Օսմանյան կայսրության 600 տարիների լուծը, այսօր` 21-րդ դարում իր դրոշը ծածանում է որպես ազատ և անկախ հանրապետություն:

-Իսկ ի՞նչ նախապատարաստական աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

-Մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բայց կարևոր է հիշել, որ այն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքների վերջնակետը չէ: Սխալ է մտածել, որ դրանով ավարտվելու է մեր պահանջատիրական աշխատանքը: Հայ դատը միշտ կշարունակի իր գործունեությունը, քանի կան Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը: Արդեն իսկ սկսել ենք հայրյուրամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները: Չեմ ցանկանում ավելի մանրամասն անդրադառնալ, քանզի թուրքական կառավարությունը և նրա ներկայացուցիչներն Ավստրալիայում պետք է մեր իսկ ծրագրերն օգտագործեն հայ համայնքի և մեր դեմ: Մենք պատրաստ են զանազան միջոցառումներով նշելու մեզ համար այդքան կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունը: Անցյալ ամիս Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Հայ դատի հանձնախմբերի ղեկավարների շատ արդյունավետ խորհրդաժողով, ուր լայն կերպով քննարկեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ տարվելիք աշխատանքները: Ղեկավարները քննարկեցին Սիրիայի ներկա իրավիճակը, ԼՂ հարցը և այլ կարևոր հարցեր, որոնք այսօր առնչվում են հայ ժողովրդին:

 Սյունե Բարսեղյան,  ARMENPRESS.am

 
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, հարցազրույց/interview, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը