Տրապիզոնում ձերբակալվել են Դինքի սպանության գործով կասկածյալներ Օսման Հայալը եւ Զեյնել Աբիդին Յավուզը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը ձերբակալման որոշում էր կայացրել Դինքի սպանության մեջ որպես սպանության ուղղորդող դատապարված Յասին Հայալի եղբոր՝ Օսման Հայալի եւ Զեյնել Աբիդին Յավուզի նկատմամբ, քանի որ նրանք խուսափել են մասնակցել դատական նիստերին։
Նշենք, որ Թուրքիայում վճռաբեկի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսվել է նոր դատավարություն։