Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքը հունվարի 6-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքն այցելել է Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայերենով շնորհավորել ներկաներին՝ ասելով. «շնորհավոր Սուրբ Զատիկ»։ Այնուհետ Էրդողան Թոփրաքը մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ իրականացվող պատարագին։
Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում անցկացված պատարագին մասնակցել է նաեւ Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդ Իսհակ Հալեւան։