Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշել են Սուրբ Ծնունդը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ Ծնունդի պատարագին մասնակցել են ԱՄՆ-ից Դիարբեքիր տեղափոխված հայտնի հայ երաժիշտ Երվանդ Բոսթանջըն, Սուրբ Կիրակոս եկեղեցու խորհրդի քարտուղար Գաֆուր Թուրքայը, տուրիզմի խորհրդատուներ, հայ լրագրող Ավետիս եւ այլ մասնակիցներ։
Նշենք, որ 1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին, Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:
Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։