NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում եգիպտացի գիտնական ու Կահիրեի համալսարանի դասախոս, դոկտոր Ահմեդ Մագդի Աս-Սուկարիի հոդվածից, որը հրապարակվել է «TransConflict» կայքում:
Բաքվում դեկտեմբերի 15-ին խորհրդարանի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ հանդիպումները հանցագործություն չեն, այլ քաղաքական անհրաժեշտություն: Այս հայտարարությունները հնչեցին մի քանի օր անց այն բանից հետո, երբ հինգ տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակում առաջին անգամ այցելեց Հայաստան: Հայկական հարցը, կամ Հայոց ցեղասպանության հարցը տասնամյակներ շարունակ լարված է պահում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները:
2015թ.-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի մոտեցման հետ որոշ դիտորդներ կարծում են, որ սա կարող է մեծ բեկում առաջացնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ հայ - թուրքական երկխոսությունում: Մյուսներն էլ պնդում են, որ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը՝ պնդելով, որ սպանությունները կատարվել են ինքնապաշտպանության նպատակով այն մարդկանցից, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հավատարիմ չէին Օսմանյան կայսրությանը: Թուրքիայի կողմից շարունակական մերժումը պայմաններ է ստեղծել միջազգային ճանաչման հասնելու համար, մինչեւ այն կդառնա համամարդկային եւ անբեկանելի փաստ: Միեւնույն ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է ազդել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վրա:
2009թ.-ի օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների կարգավորման նպատակով պաշտոնական բանակցություններ սկսելու մասին եւ երկու արձանագրություն ներկայացրին՝ երկկողմ կապերի զարգացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Սակայն հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կանգ առավ: Թուրքիան շարունակում է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Պատոնական Թուրքիայի դիրքորոշման աջակցող դեսպաններն ու այլ պաշտոնական անձինք շատ հարթակներից են տարածում այդ դիրքորոշում: Հայերը կարծում են, որ թուրքական կառավարությունը պատրաստ է շանտաժի ենթարկել ցանկացած կառավարության, որը կձգտի ճանաչել ցեղասպանությունը: Ուստի այդ հարցը պատմաբաններին չեն թողել: Հայ պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը համարում է, որ հայկայան հարցը «թուրք առաջնորդների տեսլիքի կույր բիծն է»:
Թուրքական վերնախավում կա ներքին համաձայնություն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումւը Ադրբեջանի հաշվին չպետք է տեղի ունենան: Թուրքական կողմի համար արձանագրությունների հետ կապված վիճելի հարց էր Լեռնային Ղարաբաղը չվկայակոչելու փաստը:
Գտնվելով ցեղասպանությունը ճանաչելու հայկական պահանջի եւ ժխտելու թուրքական պահանջի միջեւ՝ երկու կողմերն էլ պետք է պատմական խնդրի լուծմանը նոր մոտեցում ցուցաբերեն՝ բոլոր բարդություններով հանդերձ: Թուրքիան պետք է հստակ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ու փորձի ցեղասպանության հարցում քաղաքական զիջման հասնել: