Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայկական գինեգործության ավանդույթները 6000 տարվա պատմություն ունեն

09.01.2014   
  
hits: 10911


-Որտե՞ղ են առաջին անգամ ի հայտ եկել խաղողագործությունն ու գինեգործությունը: Պարզվում է գիտական հետաքրքրությունից բացի այս հարցերը կարող են գործնական նպատակների ծառայել՝ սեփակայն գինու արտադրանքի իրացում: Թե ինչպես, NEWS.am-ի հարցին պատասխանել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

-Դատելով լրատվամիջոցներում առկա վերջին հաղորդագրություններից՝ Վրաստանում մտադիր են «գիտականորեն» հիմնավորել, որ այս երկիրը գինու հայրենիքն է: Որո՞նք են մեր հարեւանի դրդապատճառները:

-Նախ նշեմ, որ աշխարհում գինու շուկան 40-50 տարին մեկ անգամ հիմնավորապես փոխում է իր ուղղությունը: Սա նկատվել է 60-ականների վերջին, 70-ականների սկզբին, երբ «հոգնեցին» հին գինիներից: Այդ ժամանակ սկսեցին այլընտրանքային տարբերակներ որոնել Չիլիում, Արգենտինայում, Նոր Զեկանդիայում եւ Ավստրալիայում:

Այս եեւկրները արագ արձագանքում էին գինու պահանջարկի փոփոխություններին: Բարենպաստ կլիմայական պայմանները, էժան աշխատուժը, եվրոպացի մասնագետների մասնակցությունը թույլ է տվել որակյալ գինի արտադրել, որը գինու համաշխարհային շուկայի  10-15 տոկոսը զբաղեցրեց: Ընդ որում թիվը շարունակում է աճել:

Այժմ նոր փոփոխություններ են սպասվում, մասնավորապես համային որակներում: Այստեղ նկատվում է վերադարձ արմատներին: Բոլորին է հետաքրքիր խաղողագործության եւ գինեգործության արմատները որտեղից են, որ տարածաշրջանում է գինի ծիսական մեծ նշանակություն ունեցել:

Այդ պատճառով էլ վրացի «մասնագետները» ցանկանում են ուշադրությունը սեւեռել իրենց երկրի գինեգործական արտադրանքի վրա: Սակայն արդեն դարից ավել է, ինչ այդ հարցերն ունեն միանշանակ պատասխան: Վրացական կողմի ձգտումը գիտականորեն հիմնավորել սա ծիծաղելի է թվում: Հնարավոր է, արեւմտյան որոշ պետությունները հարաբերությունները Վրաստանի հետ նրան քարտ-բլանշ են տալիս:

Ամեն դեպքում ողջունելի է խաղողագործության ու գինեգործությանը հետազոտությունը նման մակարդակում: Օբյեկտիվ ուսումնասիրության պայմաններում եւս մեկ անգամ կհաստատվան փաստերը խաղողագործության ու գինեգործության հայրենիքի մասին: Հիշեցնեմ, որ աշխարհում ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Արենի գյուղի հարեւանությամբ գտնվող քարանձավում: Այնպես որ հայ գինեգործության ավանդույթները 6000 տարվա պատմություն ունեն:

Միգուցե վրացական կողմը հույս ունի գտնել ավելի հին օջախներ, քան Արենիում ու Ագարակում:

Չեմ կարծում, որ այդ որոնումները հաջողությամբ պսակվեն: Հնարավոր չէ ըստ ցանկության անտեսել պատմական փաստերը: Արենիում եւ Ագարակում կատարված հնագիտական բացահայտումները որպես կանոն լինում են կես դարում մեկ անգամ: Վրաստանում՝ Շուլավերի գյուղի տարածքում նույնպես խաղող ածխացած կորիզ են հայտնաբերել: սակայն բոլորին է հայտնի այս տարածքի պատմությունը, որ մոտ է Հայաստանի հետ սահմանին: Այնպես որ դժվար է վերոհիշյալ գտածոն ու դրա հետ կապված պնդումները լուրջ ընդունել…

Սակայն խնդիրն այն չէ, թե որտեղ են հայտնաբերվել խաղողի կորիզները: Հնագույն գտածոները վերաբերում են Զագրոսի լեռներին ու թվագրվում են Ք.Ա մոտ 7000 տարի առաջ: Կարեւորն այն է, թե որն է խաղողագործության ու գինեգորության փիլիսոփայության ծագման հայրենիքը:

Ընդգծեմ, որ մեր նախնիների մոտ խաղողի ողկույզը հավերժության խորհրդանիշ էր, գինին՝ դրան հասնելու միջոց: Հայերը բազում աստվածություններ են ունեցել, որոնք հովանավորել են խաղողն ու գինին: Մյուս ժողովուրդների մոտ նման բան չի հանդիպում:

Հնագույն ժամանակներում  գինու պատրաստումն ու կիեւառումը ծիսական բնույթ էր կրում, ինչի մասին են վկայում Արենիի քարանձավի գտածոները: Մեկ այլ պատմական փաստարկ. Հին կտակարանում համաշխարհային ջրհեղեղից հետո աստվածաշնչյան Նոյան տապանը կանգ էր առել Արարատ լեռան վրա՝ խաղողագործության ու գինեգործության հայրենիք: Հենց այստեղ է Նոյը զբաղվել խաղողագործությամբ:

-Կան արդյո՞ք այլ ապացույցներ, որ խաղողագործությունն ու գինեգործությունը ծագել են հենց Հայաստանի տարածքում:

Ցանկաց լեզվաբան կարող է ասել, որտեղից են ծագում այդ տերմինների պատմական արմատները: Տրամաբանական է արդյոք, որ մենք իբր պատմականորեն զբաղվել ենք խաղողագործությամբ ու գինեգործությամբ, բայց չենք ունեցել սեփական տերմիններ, ու ստիպված ենք եղել փոխառնել հայոց լեզվից:

-Ո՞ր տերմիններն են, որ հայոց լեզվից անցել են վրացերենին:

-Մի քանի օրինակ բերեմ. վրացական «տագարին»(խաղողի հյութ), «կասրի»(տակառ) եւ «մեկսարեն»(տակառագործ) իրենց  հիմքում ունեն հայկական «կարաս» բառը: «Տիկի» բառը(գինու տարա) հայերեն «տիկ» բառն է, «կացախին»(գինու քացախ)՝ «քացախ», «մարանին»(գինու մառան)՝ «մառան», եւ այլն:

Մենք չենք պնդում, որ սրանք բացառապես հայկական տերմիններ են: Հայերը որպես ազգ ձեւավորվել են Ք.Ա. մի քանի հազարամյակ առաջ, կամ ավելի վաղ, եւ այս տերմինները անցել են մեր լեզվին: Չէ որ գինեգործությունը 7-8 հազար տարվա պատմություն ունի: Մենք պարզապես ասում ենք, որ պատմական Հայաստանի տարածքում խաղողագործությունն ու գինեգործությունը հնագույն պատմություն ունեն եւ այստեղից էլ տարածվել են աշխարհի մյուս երկրներում:

Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի փոքր կորիզները վայրի խաղողի են, իսկ մեծերը՝ մշակված խաղողի: Ըստ դրանց հայտնաբերման վայրի էլ որոշվում է ուղղությունը, որով տարածվել է մշակված խաղողը:

Արարատյան դաշտից ու Վանա լճի շրջակայքից մշակելի խաղողը տարածվել է ներկայիս Իզմիրի ուղղությամբ, հետո՝ Եվրոպայի, հասել նեկայիս Խորվաթիա, Տոսկանիա: Մեկ այլ ուղղությունը սկիզբ է առել Վանա լճի շրջակայքից, հետո Կիլիկիա, Պաղեստին, ներկայիս Ալեքսանդրիա Եգիպտոսի տարածքում, Կրետե կղզի, մայրցամաքային Հունաստան, ավարտվել է Տոսկանիայում:

Սմբատ Գրիգորյանը, Լուրեր Հայաստանից - NEWS.am

 
Tags: հասարակություն/society, պատմություն/history, տնտեսություն/economics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը