-Որտե՞ղ են առաջին անգամ ի հայտ եկել խաղողագործությունն ու գինեգործությունը: Պարզվում է գիտական հետաքրքրությունից բացի այս հարցերը կարող են գործնական նպատակների ծառայել՝ սեփակայն գինու արտադրանքի իրացում: Թե ինչպես, NEWS.am-ի հարցին պատասխանել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
-Դատելով լրատվամիջոցներում առկա վերջին հաղորդագրություններից՝ Վրաստանում մտադիր են «գիտականորեն» հիմնավորել, որ այս երկիրը գինու հայրենիքն է: Որո՞նք են մեր հարեւանի դրդապատճառները:
-Նախ նշեմ, որ աշխարհում գինու շուկան 40-50 տարին մեկ անգամ հիմնավորապես փոխում է իր ուղղությունը: Սա նկատվել է 60-ականների վերջին, 70-ականների սկզբին, երբ «հոգնեցին» հին գինիներից: Այդ ժամանակ սկսեցին այլընտրանքային տարբերակներ որոնել Չիլիում, Արգենտինայում, Նոր Զեկանդիայում եւ Ավստրալիայում:
Այս եեւկրները արագ արձագանքում էին գինու պահանջարկի փոփոխություններին: Բարենպաստ կլիմայական պայմանները, էժան աշխատուժը, եվրոպացի մասնագետների մասնակցությունը թույլ է տվել որակյալ գինի արտադրել, որը գինու համաշխարհային շուկայի 10-15 տոկոսը զբաղեցրեց: Ընդ որում թիվը շարունակում է աճել:
Այժմ նոր փոփոխություններ են սպասվում, մասնավորապես համային որակներում: Այստեղ նկատվում է վերադարձ արմատներին: Բոլորին է հետաքրքիր խաղողագործության եւ գինեգործության արմատները որտեղից են, որ տարածաշրջանում է գինի ծիսական մեծ նշանակություն ունեցել:
Այդ պատճառով էլ վրացի «մասնագետները» ցանկանում են ուշադրությունը սեւեռել իրենց երկրի գինեգործական արտադրանքի վրա: Սակայն արդեն դարից ավել է, ինչ այդ հարցերն ունեն միանշանակ պատասխան: Վրացական կողմի ձգտումը գիտականորեն հիմնավորել սա ծիծաղելի է թվում: Հնարավոր է, արեւմտյան որոշ պետությունները հարաբերությունները Վրաստանի հետ նրան քարտ-բլանշ են տալիս:
Ամեն դեպքում ողջունելի է խաղողագործության ու գինեգործությանը հետազոտությունը նման մակարդակում: Օբյեկտիվ ուսումնասիրության պայմաններում եւս մեկ անգամ կհաստատվան փաստերը խաղողագործության ու գինեգործության հայրենիքի մասին: Հիշեցնեմ, որ աշխարհում ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Արենի գյուղի հարեւանությամբ գտնվող քարանձավում: Այնպես որ հայ գինեգործության ավանդույթները 6000 տարվա պատմություն ունեն:
Միգուցե վրացական կողմը հույս ունի գտնել ավելի հին օջախներ, քան Արենիում ու Ագարակում:
Չեմ կարծում, որ այդ որոնումները հաջողությամբ պսակվեն: Հնարավոր չէ ըստ ցանկության անտեսել պատմական փաստերը: Արենիում եւ Ագարակում կատարված հնագիտական բացահայտումները որպես կանոն լինում են կես դարում մեկ անգամ: Վրաստանում՝ Շուլավերի գյուղի տարածքում նույնպես խաղող ածխացած կորիզ են հայտնաբերել: սակայն բոլորին է հայտնի այս տարածքի պատմությունը, որ մոտ է Հայաստանի հետ սահմանին: Այնպես որ դժվար է վերոհիշյալ գտածոն ու դրա հետ կապված պնդումները լուրջ ընդունել…
Սակայն խնդիրն այն չէ, թե որտեղ են հայտնաբերվել խաղողի կորիզները: Հնագույն գտածոները վերաբերում են Զագրոսի լեռներին ու թվագրվում են Ք.Ա մոտ 7000 տարի առաջ: Կարեւորն այն է, թե որն է խաղողագործության ու գինեգորության փիլիսոփայության ծագման հայրենիքը:
Ընդգծեմ, որ մեր նախնիների մոտ խաղողի ողկույզը հավերժության խորհրդանիշ էր, գինին՝ դրան հասնելու միջոց: Հայերը բազում աստվածություններ են ունեցել, որոնք հովանավորել են խաղողն ու գինին: Մյուս ժողովուրդների մոտ նման բան չի հանդիպում:
Հնագույն ժամանակներում գինու պատրաստումն ու կիեւառումը ծիսական բնույթ էր կրում, ինչի մասին են վկայում Արենիի քարանձավի գտածոները: Մեկ այլ պատմական փաստարկ. Հին կտակարանում համաշխարհային ջրհեղեղից հետո աստվածաշնչյան Նոյան տապանը կանգ էր առել Արարատ լեռան վրա՝ խաղողագործության ու գինեգործության հայրենիք: Հենց այստեղ է Նոյը զբաղվել խաղողագործությամբ:
-Կան արդյո՞ք այլ ապացույցներ, որ խաղողագործությունն ու գինեգործությունը ծագել են հենց Հայաստանի տարածքում:
Ցանկաց լեզվաբան կարող է ասել, որտեղից են ծագում այդ տերմինների պատմական արմատները: Տրամաբանական է արդյոք, որ մենք իբր պատմականորեն զբաղվել ենք խաղողագործությամբ ու գինեգործությամբ, բայց չենք ունեցել սեփական տերմիններ, ու ստիպված ենք եղել փոխառնել հայոց լեզվից:
-Ո՞ր տերմիններն են, որ հայոց լեզվից անցել են վրացերենին:
-Մի քանի օրինակ բերեմ. վրացական «տագարին»(խաղողի հյութ), «կասրի»(տակառ) եւ «մեկսարեն»(տակառագործ) իրենց հիմքում ունեն հայկական «կարաս» բառը: «Տիկի» բառը(գինու տարա) հայերեն «տիկ» բառն է, «կացախին»(գինու քացախ)՝ «քացախ», «մարանին»(գինու մառան)՝ «մառան», եւ այլն:
Մենք չենք պնդում, որ սրանք բացառապես հայկական տերմիններ են: Հայերը որպես ազգ ձեւավորվել են Ք.Ա. մի քանի հազարամյակ առաջ, կամ ավելի վաղ, եւ այս տերմինները անցել են մեր լեզվին: Չէ որ գինեգործությունը 7-8 հազար տարվա պատմություն ունի: Մենք պարզապես ասում ենք, որ պատմական Հայաստանի տարածքում խաղողագործությունն ու գինեգործությունը հնագույն պատմություն ունեն եւ այստեղից էլ տարածվել են աշխարհի մյուս երկրներում:
Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի փոքր կորիզները վայրի խաղողի են, իսկ մեծերը՝ մշակված խաղողի: Ըստ դրանց հայտնաբերման վայրի էլ որոշվում է ուղղությունը, որով տարածվել է մշակված խաղողը:
Արարատյան դաշտից ու Վանա լճի շրջակայքից մշակելի խաղողը տարածվել է ներկայիս Իզմիրի ուղղությամբ, հետո՝ Եվրոպայի, հասել նեկայիս Խորվաթիա, Տոսկանիա: Մեկ այլ ուղղությունը սկիզբ է առել Վանա լճի շրջակայքից, հետո Կիլիկիա, Պաղեստին, ներկայիս Ալեքսանդրիա Եգիպտոսի տարածքում, Կրետե կղզի, մայրցամաքային Հունաստան, ավարտվել է Տոսկանիայում:
Սմբատ Գրիգորյանը, Լուրեր Հայաստանից - NEWS.am