Թուրքիա այցելողները հաճախ չեն տեսնում ոչինչ ավելի, քան Միջերկրական ծովի ափերն ու Ստամբուլի մզկիթները: Մինչդեռ CNN-ի լրագրող Ռոբին Գոլդին կոչ է անում այցելել երկրի խորքը և բացահայտել այդ տարածքում ոչնչացված հայկական քաղաքակրթության հետքերը, տեսնել երկու աչքերի տարբեր գույներ ունեցող Վանա
կատուներին, բարձրանալ բիբլիական Արարատը և այնտեղից տեսնել Իրանի և Հայաստանի տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գոլդինը նշում է, որ հնարավոր չէ քայլել այդ տարածքներում և մի քանի մղոնի վրա չբացահայտել հազարավոր տարիների հնության բրածոների: Վանա լիճը լրագրողը բնորոշում է որպես իրական «ներքին ծով», որտեղ միայն մի ձուկ` Վանա տառեխն է կարում ապրել: «Շուրջ հազար տարի առաջ լիճը Հայաստանի թագավորության մաս էր: Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ափից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա է: Վերջերս այս հրաշալի փորագրություններով և քանդակագործությամբ առանձնացող եկեղեցին վերանորոգվել է»,-
գրում է CNN-ի լրագրողը: Գոլդինը խորհուրդ է տալիս նաև բարձրանալ Արարատ լեռը, որտեղ «ժամանակին իջևանել է Նոյան տապանը»: «Արարատի գագաթից կարելի է տեսնել Թուրքիայի տարածքի մի հսկայական մասը, Իրանի և Հայաստանի տարածքները»,- շեշտում է Գոլդինը:
ARMENPRESS.am