Երկրամաս

Կիրակի, 29 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Քուրդ կուսակցապետերն արձագանքել են PKK-ի կին առաջնորդի՝ հայերի վերաբերյալ արած հայտարարությանը

10.01.2014   
  
hits: 2680


Թուրքիայում վերջին ամիսներին ստեղծված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության համանախագահներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուրքչուն KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ)  կին համանախագահ Բեսե Հոզաթի՝ հայերի, հույների եւ հրեաների նկատմամբ թշնամանք պարունակող արտահայտության հետ կապված հայտարարություն են տարածել։

Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ HDP-ի համանախագահներ Սեբահաթ Թունջելի եւ Էրթուղրուլ Քյուրքչուի տարածած համատեղ հայտարարության մեջ նշվել է, թե որեւէ կերպ հնարավոր չէ հայերին, հույներին եւ հրեաներին ասոցացնել Թուրքիայում առկա զուգահեռ պետությունների հետ։ «Տեսնում ենք, որ KCK-ի համանախագահ Բեսե Հոզաթի հայտարարությունը, թե հայեր, հույները եւ հրեաները Գյուլենի շարժման պես զուգահեռ պետություն են Թուրքիայում եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդավարացմանը, խիստ անհանգստացրել է թե HDP-ի անդամներին, թե հասարակությանը։

Հայերի եւ ասորիների ցեղասպանության, հույների տեղահանությունների հետեւանքով տուժվածների իրավունքները հետ ստանալու համար պայքարող HDP-ում կան հայ, հույն, հրեա, չերքեզ, արաբ, լազ եւ իհարկե թուրք եւ քուրդ անդամներ։

Մենք մտածում ենք, որ մեկ դար տեւող ժխտողականության դեմ պայքարող քուրդ ժողովրդի հեղափոխական խոսնակները պետք է մեր աշխարհագրական տարածքում ապրող ժողովուրդների հավասարության եւ եղբայրության ամրապնդման ուղղությամբ հայտարարություններ նախընտրեն»,-ասվել է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները  Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, քրդեր/kurds, այլատյացություն/xenophobia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը