«Երևանյան հեռանկարներ» XV հոբելյանական միջազգային երաժշտական փառատոնը կբացվի հունվարի 16–ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով` լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու և նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի խմբավարությամբ։
Փառատոնի բացմանը ելույթ կունենան գերմանաբնակ լեհ ջութակահար Ագաթա Շիմչևսկայան և լեհ ալտահար Ռոբերտ Կաբարան։
Համերգացանկում ներառված են Երկրորդ սիմֆոնիան, De Natura Sonoris N3, Քշիշտոֆ Պենդերեցկու ջութակի և ալտի համար գրված Concerto Doppio–ն։
Հատկանշական է, որ «Երևանյան հեռանկարների» բացման համերգով կավարտվեն հունվարի 13–ին մեկնարկող «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում»։
«Երևանյան հեռանկարներ» XV փառատոնի շրջանակներում արդեն նախատեսված են Միլանի աշխարհահռչակ օպերային թատրոնի` «Լա Սկալայի» թատերախմբի, ինչպես նաև Բեռլինի և Դրեզդենի պետական կապելլաների ելույթները` Դանիել Բարենբոյմի և Ռիկարդո Շայիի ղեկավարությամբ։
Նովոստի–Արմենիա